00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուքինգհեմյան պալատը մերժել է. Քարդաշյանը Եղիսաբեթ 2-րդի պլատինե հոբելյանին չի՞ մասնակցի

© Sputnik / Asatur YesayantsՔիմ Քարդաշյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (հոկտեմբերի 8, 2019). Երևան
Քիմ Քարդաշյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (հոկտեմբերի 8, 2019). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Բաժանորդագրվել
Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները նշել են, որ Քիմին հազվադեպ են մերժում այս կամ միջոցառմանը մասնակցելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Եղիսաբեթ Երկրորդի թագադրման պլատինե հոբելյանի առիթով Բուքինգհեմյան պալատը մերժել է Քիմ Քարդաշյանի խնդրանքը՝ մասնակցելու նախատեսված պաշտոնական երեկույթին, հայտնում է Daily Mail-ը։
Նշենք, որ պաշտոնական երեկույթը ծրագրված է հունիսի 4-ին։ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը Մեծ Բրիտանիա են մեկնել այս շաբաթ։ Պարզ չէ՝ արդյոք հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու ցանկությունը Լոնդոն մեկնելու միա՞կ պատճառն է։
Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ Քիմը վճռական է տրամադրված և չի հուսալքվում․ նա և Դևիդսոնը փորձում են տոմսերն այլ կերպ ձեռք բերել։ Իրապատում շոուի աստղը նույնիսկ ասել է, որ դեմ չի լինի, եթե տոմսերը «VIP» չլինեն։
Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները նշել են, որ Քիմին հազվադեպ են մերժում այս կամ միջոցառմանը մասնակցելու հարցում։ Իսկ Բուքինգհեմյան պալատի մերժումը բավական զարմանալի է, հատկապես, երբ Քարդաշյանը հաճախ է Մեծ Բրիտանիա այցելում ու սիրում է արքայական ընտանիքին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին ուղերձ է հղել ժողովրդին` միաժամանակ հայտնելով, որ իր ավագ որդին` Չարլզը, կդառնա թագավոր, իսկ նրա կինը` Կամիլիան, թագուհին կլինի։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդն բրիտանացի առաջին միապետն է, որը տոնում է գահակալման պլատինե հոբելյանը: Ողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։
Քիմ Քարդաշյանին հետապնդում են. հեռուստաաստղը վախեցած է և դիմել է դատարան
Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։
1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին ծնվել է նրանց դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին լույս աշխարհ է եկել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին ծնվել է երրորդը՝ արքայազն Էդուարդը։
Լրահոս
0