https://arm.sputniknews.ru/20220603/azhn-artahert-nist-kgumarvi-42806074.html
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Sputnik Արմենիա
Արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը։ 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T18:58+0400
2022-06-03T18:58+0400
2022-06-03T19:26+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_0:167:1600:1067_1920x0_80_0_0_02db9d1ce4fd9944eb11569ca75408a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։Նիստի օրակարգում կառավարության առաջարկած ու անհետաձգելի ճանաչված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են, որոնց թվում է համայնքների խոշորացման նոր փուլին վերաբերող օրենսդրական փաթեթը։ Համայնքների խոշորացման հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ` ձևավորվելով 5 նոր խոշորացված համայնքներ։ Մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որի ընդունման դեպքում ցանկացած անձ, որը կցանկանա զբաղվել առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպմամբ, պարտավոր կլինի այդ մասին ծանուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Անհետաձգելի համարված օրինագծերի շարքում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորների հավելավճարները բարձրացնելը` գործող 30 տոկոսի փոխարեն սահմանելով նրանց պաշտոնեական դրույքաչափերի 80 տոկոսի չափով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_115:0:1538:1067_1920x0_80_0_0_f76362005be9b4fb4512ceb81a3e7ac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), հհ կառավարություն
հայաստան, աժ (ազգային ժողով), հհ կառավարություն
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
18:58 03.06.2022 (Թարմացված է: 19:26 03.06.2022) Արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկությունը հրապարակվել է
խորհրդարանի կայքում։
«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի օրակարգում կառավարության առաջարկած ու անհետաձգելի ճանաչված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են, որոնց թվում է համայնքների խոշորացման նոր փուլին վերաբերող օրենսդրական փաթեթը։ Համայնքների խոշորացման հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ`
ձևավորվելով 5 նոր խոշորացված համայնքներ։
Մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որի ընդունման դեպքում ցանկացած անձ, որը կցանկանա զբաղվել առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպմամբ, պարտավոր կլինի այդ մասին ծանուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Անհետաձգելի համարված օրինագծերի շարքում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորների հավելավճարները բարձրացնելը` գործող 30 տոկոսի փոխարեն սահմանելով նրանց պաշտոնեական դրույքաչափերի 80 տոկոսի չափով։