00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ուզում են, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունն անժամկետ լինի. ԱՀ պետնախարար

© Sputnik / StringerՌուս խաղաղապահն արցախում. արխիվային լուսանկար
Ռուս խաղաղապահն արցախում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Բաժանորդագրվել
Ադրբեջանը, ըստ նախարարի, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքներով Արցախի հետ բանակցելուն, այդ պատճառով, խաղաղապահների ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսիSputnik. ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում պետք է մնան անժամկետ, ներկա պահին նրանց ներկայությունը հատկապես անհրաժեշտ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Կարծում ենք, որ խաղաղապահ զորախումբը պետք է անժամկետ այստեղ մնա, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ»,- ասել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքներով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։

«Երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը. նրանք կարող են անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով` մնալ այստեղ որպես անվտանգության երաշխավոր։ Բայց ներկա պահին Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը խիստ անհրաժեշտ է»,- ընդգծել է Բեգլարյանը։

Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0