https://arm.sputniknews.ru/20220603/ajs-pahin-zbaghvatsutjan-tsragrery-himnakanum-kasecvel-en-mkrtchjany-hajtnec-pattshary-42761929.html
Այս պահին զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են. Մկրտչյանը հայտնեց պատճառը
Այս պահին զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են. Մկրտչյանը հայտնեց պատճառը
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` զբաղվածության գրեթե բոլոր պետական ծրագրերը խնդիրներ են ունեցել։ 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T11:27+0400
2022-06-03T11:27+0400
2022-06-03T11:34+0400
հայաստան
նարեկ մկրտչյան
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/625/47/6254715_0:7:1000:570_1920x0_80_0_0_921936c947403e1a6a640985dc47cdfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Զբաղվածության ծրագրերը այս պահին հիմնականում կասեցվել են։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նրա խոսքով` հաշվի առնելով մի շարք խնդիրներ (օրինակ` ցածր ներառականությունը), զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են, և հիմա քննարկում են մասսայական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։Մկրտչյանը նշեց նաև, որ միասնական սոցիալական ծառայության կենտրոնների միջնորդությամբ նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 117 անձ, իսկ զբաղվածության պետական կարգավորման ծրագրում ընդգրկվել է 3 486 շահառու։Զբաղվածության պետական ծրագրեր են իրականացվել նաև Արցախից տեղահանվածների համար (վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում և աշխատանքային փորձի ձեռքբերում), որոնցում ընդգրկվել է 473 անձ։ Մկրտչյանը հայտնեց` արցախցիների համար նախատեսված այդ 2 ծրագրերը շարունակվում են։Նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարի 10 000-ով նվազել է. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/625/47/6254715_116:0:885:577_1920x0_80_0_0_ce9f833b85419899f0a2ed2b2673dee6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ մկրտչյան, ծրագիր
հայաստան, նարեկ մկրտչյան, ծրագիր
Այս պահին զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են. Մկրտչյանը հայտնեց պատճառը
11:27 03.06.2022 (Թարմացված է: 11:34 03.06.2022) Նախարարի խոսքով` զբաղվածության գրեթե բոլոր պետական ծրագրերը խնդիրներ են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Զբաղվածության ծրագրերը այս պահին հիմնականում կասեցվել են։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Պետք է ազնիվ գտնվեմ և ասեմ, որ զբաղվածության գրեթե բոլոր ծրագրերը խնդիրներ են ունեցել. ցածր կատարողականը պայմանավորված է 2021-ին ոլորտում կադրային և կառուցվածքային փոփոխություններով։ Զբաղվածության ծրագրերի իրականացումը սկսվել է 2021-ի երկրորդ կիսամյակում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` հաշվի առնելով մի շարք խնդիրներ (օրինակ` ցածր ներառականությունը), զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են, և հիմա քննարկում են մասսայական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։
Մկրտչյանը նշեց նաև, որ միասնական սոցիալական ծառայության կենտրոնների միջնորդությամբ նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 117 անձ, իսկ զբաղվածության պետական կարգավորման ծրագրում ընդգրկվել է 3 486 շահառու։
Զբաղվածության պետական ծրագրեր են իրականացվել նաև Արցախից տեղահանվածների համար (վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում և աշխատանքային փորձի ձեռքբերում), որոնցում ընդգրկվել է 473 անձ։ Մկրտչյանը հայտնեց` արցախցիների համար նախատեսված այդ 2 ծրագրերը շարունակվում են։