00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանահին, Քոբայր, Գոշավանք... Հայաստանում առաջիկայում պատմական հուշարձաններ կվերականգնվեն

Սանահինի վանական համալիր - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է հետագայում ավելի շատ գումար գտնել հուշարձանների վերականգնման համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում առաջիկայում մի շարք պատմական հուշարձաններ կվերականգնվեն։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նրա խոսքով` այդ նպատակով արդեն հավաքվել է 300 մլն դրամ, որից 108 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մասը գոյացել է մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում։
Առաջին հերթին նախատեսվում է վերանորոգել Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Ուշադրության կարիք ունի նաև Գոշավանքի տանիքը, քանի որ ժամանակին այն ամբողջությամբ չի վերանորոգվել, անձրևաջրերը փչացնում են արդեն վերականգնված հատվածը։
Ո՞վ է «կերել» հուշարձանների վերականգնման փողերը. պաշտոնյաները կդատարկեն գրպանները
Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը երեք տարվա ընթացքում հիմնովին կվերանորոգվի։ Կբարեկարգվի նաև Լոռու մարզի միջնադարյան Քոբայրի վանքը։ Վերջերս կառավարության կողմից հաստատված մեկ այլ ծրագրով նախատեսվում է վերականգնել Լոռվա բերդի պարիսպները։ Որոշակի հատված արդեն վերականգնվել է։ Կա նաև Լոռի բերդի բաղնիքի և եկեղեցու վերականգնման ծրագիր։ Բացի այդ, ներկայում պեղումներ են իրականացվում Լոռվա բերդի մոտ։
Վանյանի խոսքով` արդեն ավարտվել են «Ճանապարհաշինարարների հուշարձանի» տարածքի լուսավորության աշխատանքները։
Անասնագոմի վերածված Քոբայրը կամ «սրբազան» կովը միջնադարյան վանքում
Տավուշի բերդի պեղումները, որոնք սկսվել են երկու տարի առաջ, այս տարի կշարունակվեն։ Զուգահեռաբար կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ։
Մեկ այլ նախագծով կվերականգնվի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցին։
Վանյանը նշեց, որ նախարարությունը նախատեսում է էապես ավելացնել ֆինանսավորումն այս ոլորտում։
Լրահոս
0