https://arm.sputniknews.ru/20220602/ynddimutjuny-gnalu-e-khvorhrdaran-saghateljany-nerkajacrel-e-hunisi-3-i-aneliqnery-42722080.html
Ընդդիմությունը գնալու է խորհրդարան. Սաղաթելյանը ներկայացրել է հունիսի 3-ի անելիքները
Ընդդիմությունը գնալու է խորհրդարան. Սաղաթելյանը ներկայացրել է հունիսի 3-ի անելիքները
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներին և, կախված խորհրդարանում տեղի ունեցող... 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T12:54+0400
2022-06-02T12:54+0400
2022-06-02T13:13+0400
իշխան սաղաթելյան
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
արցախ
հայաստան
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41870194_0:0:1601:901_1920x0_80_0_0_87632776e3bf1630d9820f56f6c7f59d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին ընդդիմությունը գնալու է խորհրդարան` արտահերթ նիստին մասնակցելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 3-ին, ժամը 16։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` աջակցել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին և, կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել հետագա անելիքները։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասինԱյդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41870194_62:0:1485:1067_1920x0_80_0_0_2b9334a49ced1937207d1c6578c58bb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), արցախ, հայաստան, խորհրդարան
իշխան սաղաթելյան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով), արցախ, հայաստան, խորհրդարան
Ընդդիմությունը գնալու է խորհրդարան. Սաղաթելյանը ներկայացրել է հունիսի 3-ի անելիքները
12:54 02.06.2022 (Թարմացված է: 13:13 02.06.2022) Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներին և, կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել հետագա անելիքները։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին ընդդիմությունը գնալու է խորհրդարան` արտահերթ նիստին մասնակցելու։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը՝ ժամը 16։00-ին, խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն` արտահայտելու իրենց դիրքորոշումը»,- գրել է Սաղաթելյանը։
Նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 3-ին, ժամը 16։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում` աջակցել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին և, կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել հետագա անելիքները։
«Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները»,- նշում է Սաղաթելյանը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։