https://arm.sputniknews.ru/20220602/vorteghic-ur-enq-hasel-arcakhi-azh-patgamavvory-hamematec-nakhkinnerin-u-nerkanerin-42744945.html
Որտեղից ուր ենք հասել. Արցախի ԱԺ պատգամավորը համեմատեց «նախկիններին» ու «ներկաներին»
Որտեղից ուր ենք հասել. Արցախի ԱԺ պատգամավորը համեմատեց «նախկիններին» ու «ներկաներին»
Sputnik Արմենիա
Արցախի պատգամավորի խոսքով` Արցախի կարգավիճակի նշաձողը ՀՀ ներկայիս իշխանությունն այնքան է իջեցրել, որ խուսափում են անգամ ասել, որ Արցախը չի կարող լինել... 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T18:18+0400
2022-06-02T18:18+0400
2022-06-02T19:28+0400
արցախ
պատգամավոր
մետաքսե հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24792883_0:0:1280:720_1920x0_80_0_0_b6482b3c62db59e60fa73054a1cef657.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։Նա նշեց` երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարեց, որ իրենք չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, քանի որ դա կվնասի բանակցային գործընթացին։Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր հանդիպմանը, Հակոբյանը նշեց, որ Արցախում տեղյակ չեն` նման հանդիպում կայացել է, թե ոչ, բայց թաքուն հանդիպումներն անհանգստացնող են։Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24792883_166:0:1126:720_1920x0_80_0_0_c445137e3b3b251c870e1908f677e94f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, պատգամավոր, մետաքսե հակոբյան
արցախ, պատգամավոր, մետաքսե հակոբյան
Որտեղից ուր ենք հասել. Արցախի ԱԺ պատգամավորը համեմատեց «նախկիններին» ու «ներկաներին»
18:18 02.06.2022 (Թարմացված է: 19:28 02.06.2022) Արցախի պատգամավորի խոսքով` Արցախի կարգավիճակի նշաձողը ՀՀ ներկայիս իշխանությունն այնքան է իջեցրել, որ խուսափում են անգամ ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց` երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարեց, որ իրենք չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, քանի որ դա կվնասի բանակցային գործընթացին։
«Եթե նախկիները չէին խոսում Արցախի անկախության ճանաչման մասին, որովհետև դա կխանգարեր բանակցային գործընթացին, հիմա տեսեք, թե մենք ուր ենք հասել, որ իրենք ընդամենն այն միտքը ասելու համար, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ասում են` դա կվնասի բանակցային գործընթացին։ Որտեղից ուր ենք հասել, ինչպես իրենք են ասում` նշաձողն իջեցրել են»,–ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր հանդիպմանը, Հակոբյանը նշեց, որ Արցախում տեղյակ չեն` նման հանդիպում կայացել է, թե ոչ, բայց թաքուն հանդիպումներն անհանգստացնող են։