https://arm.sputniknews.ru/20220602/kkarucvi-tavushi-marzi-berdi-taratsashrjany-erevanin-kapvogh-3-rd-tshanaparhy-42721186.html
Կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող 3-րդ ճանապարհը
Կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող 3-րդ ճանապարհը
Sputnik Արմենիա
Փաշինյանը համոզված է` ճանապարհի շինարարությունից հետո տարածքը գրավիչ կդառնա ներդրումների համար, ինչն էլ դրական կազդի Գանձաքար և Իծաքար գյուղերի... 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T12:39+0400
2022-06-02T12:39+0400
2022-06-02T13:16+0400
հայաստան
ճանապարհ
նիկոլ փաշինյան
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0f/23745174_0:83:1600:983_1920x0_80_0_0_f9f2208b401b599501d58ae369a05c40.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Առաջիկայում կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող հանրապետական նշանակության 3-րդ ճանապարհը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց շինարարության նախագծին ու ֆինանսավորմանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հիմնանորոգման ներկայացված ճանապարհը գրունտային վիճակում գոյություն ունի դեռ 1990-ական թվականներից։ Խոսքը Իջևանը Բերդին միացնող, Գանձաքար-Իծաքար հատվածով անցնող ճանապարհի մասին է։Նա նաև նշեց, որ Տավուշի հիմնանորոգվող ճանապարհը ունի տուրիստական ու տնտեսական նշանակություն, քանի որ անցնում է գեղատեսիլ վայրերով, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ։ Փաշինյանի համոզմամբ` ճանապարհի շինարարությունից հետո տարածքը գրավիչ կդառնա ներդրումների համար, ինչն էլ դրական կազդի Գանձաքար և Իծաքար գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացելԿառավարության ընդունած որոշմամբ` բացի վերոհիշյալ ճանապարհից, նախատեսվում է հիմնանորոգել նաև Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վարդանաշեն-Երասխահուն-Ջրաշեն-Լուսագյուղ հատվածը, հանրապետական նշանակության` Աբովյան-Արզնի–Նոր Գեղի, ինչպես նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան և Նոր Գեղի-Արգել-Լուսակերտ հատվածները։Ճանապարհաշինական աշխատանքների վերջնական ավարտը նախատեսված է 2023թ-ի վերջին։Հնդկաստանը Հայաստանին շուրջ 480 մլն դրամ դրամաշնորհ է առաջարկել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0f/23745174_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f7b40b23c1dd7160e48f409e7e069d43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, նիկոլ փաշինյան, տավուշ
հայաստան, ճանապարհ, նիկոլ փաշինյան, տավուշ
Կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող 3-րդ ճանապարհը
12:39 02.06.2022 (Թարմացված է: 13:16 02.06.2022) Փաշինյանը համոզված է` ճանապարհի շինարարությունից հետո տարածքը գրավիչ կդառնա ներդրումների համար, ինչն էլ դրական կազդի Գանձաքար և Իծաքար գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Առաջիկայում կկառուցվի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը Երևանին կապող հանրապետական նշանակության 3-րդ ճանապարհը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց շինարարության նախագծին ու ֆինանսավորմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հիմնանորոգման ներկայացված ճանապարհը գրունտային վիճակում գոյություն ունի դեռ 1990-ական թվականներից։ Խոսքը Իջևանը Բերդին միացնող, Գանձաքար-Իծաքար հատվածով անցնող ճանապարհի մասին է։
«Հիմա մենք այն լիարժեք հիմնանորոգում ենք, ասֆալտապատում և, ըստ էության, այն կլինի Բերդի տարածաշրջանը մայրաքաղաքին կապող երրորդ ճանապարհը։ Բոլոր երեք ճանապարհները պիտի գործեն լիարժեք»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ Տավուշի հիմնանորոգվող ճանապարհը ունի տուրիստական ու տնտեսական նշանակություն, քանի որ անցնում է գեղատեսիլ վայրերով, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ։ Փաշինյանի համոզմամբ` ճանապարհի շինարարությունից հետո տարածքը գրավիչ կդառնա ներդրումների համար, ինչն էլ դրական կազդի Գանձաքար և Իծաքար գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
Կառավարության ընդունած որոշմամբ` բացի վերոհիշյալ ճանապարհից, նախատեսվում է հիմնանորոգել նաև Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վարդանաշեն-Երասխահուն-Ջրաշեն-Լուսագյուղ հատվածը, հանրապետական նշանակության` Աբովյան-Արզնի–Նոր Գեղի, ինչպես նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան և Նոր Գեղի-Արգել-Լուսակերտ հատվածները։
Ճանապարհաշինական աշխատանքների վերջնական ավարտը նախատեսված է 2023թ-ի վերջին։