https://arm.sputniknews.ru/20220602/khndir-chem-tesnum-armen-grigvorjany-sahmanazatman-handznazhvoghvovum-adrbejancineri-tvi-masin-42725536.html
Խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովում ադրբեջանցիների թվի մասին
Խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովում ադրբեջանցիների թվի մասին
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանի խոսքով` փոխվարչապետը կտեղեկացնի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հաջորդ նիստի օրվա մասին։ 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T13:01+0400
2022-06-02T13:01+0400
2022-06-02T13:33+0400
հայաստան
ադրբեջան
հանձնաժողով
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Սահմանազատման և սահմանային անվտանգության` Մոսկվայում կայանալիք առաջիկա նիստը նախորդի շարունակությունն է լինելու և քննարկվելու է, թե ինչպես են երկու երկրներն առաջ գնալու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Ինչ վերաբերում է նիստի անցկացման օրվան ու ժամին, Գրիգորյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կհայտնի այդ մասին։Մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց` հաստատելով հանձնաժողովի կազմը։ Հայկական հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, 12 անդամ ունի, իսկ ադրբեջանական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ։Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Հայաստանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի անդամների թվաքանակը գրեթե կրկնակի պակաս Ադրբեջանի հանձնաժողովի անդամների թվից։Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցություններից առաջ անդրադառնում են բոլոր հարցերին։Նա հավելեց, որ սահմանային ցանկացած լարվածություն բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, ինչի համար էլ հայկական կողմն առաջարկում էր մինչև սահմանզատման գործընթացը սկսելը զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից։ Գրիգորյանի խոսքով` սահմազատման հարցով երկու երկրների մոտեցումներում կան տարաձայություններ, սակայն հույս ունեն բանակցությունների միջոցով հաղթահարել դրանք։Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հանձնաժողով, արմեն գրիգորյան
հայաստան, ադրբեջան, հանձնաժողով, արմեն գրիգորյան
Խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովում ադրբեջանցիների թվի մասին
13:01 02.06.2022 (Թարմացված է: 13:33 02.06.2022) Արմեն Գրիգորյանի խոսքով` փոխվարչապետը կտեղեկացնի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հաջորդ նիստի օրվա մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Սահմանազատման և սահմանային անվտանգության` Մոսկվայում կայանալիք առաջիկա նիստը նախորդի շարունակությունն է լինելու և քննարկվելու է, թե ինչպես են երկու երկրներն առաջ գնալու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է նիստի անցկացման օրվան ու ժամին, Գրիգորյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կհայտնի այդ մասին։
Մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում ստորագրեց` հաստատելով հանձնաժողովի կազմը։ Հայկական հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, 12 անդամ ունի, իսկ ադրբեջանական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Հայաստանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի անդամների թվաքանակը գրեթե կրկնակի պակաս Ադրբեջանի հանձնաժողովի անդամների թվից։
Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցություններից առաջ անդրադառնում են բոլոր հարցերին։
«Թվաքանակի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Ավելին` մինչև այսօր էլ բազմաթիվ անգամ մասնագետների հետ քննարկումներ ենք արել սահմանազատման հարցերով»,–ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ սահմանային ցանկացած լարվածություն բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, ինչի համար էլ հայկական կողմն առաջարկում էր մինչև սահմանզատման գործընթացը սկսելը զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից։ Գրիգորյանի խոսքով` սահմազատման հարցով երկու երկրների մոտեցումներում կան տարաձայություններ, սակայն հույս ունեն բանակցությունների միջոցով հաղթահարել դրանք։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։