00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը սատարում է հայ–ադրբեջանական բանակցություններում գրանցված առաջընթացը. Ռայիսի

© AFP 2024 / ATTA KENAREԷբրահիմ Ռայիսի
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Էբրահիմ Ռայիսի
Բաժանորդագրվել
Իրանի նախագահը հուսով է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով` հարգելով 2 երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարևանությանը։ Ինչպես հայտնում է «Mehr» իրանական գործակալությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցում այդ մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ռայիսին Իրանի և Հայաստանի միջև շարունակվող խորհրդակցությունները բնութագրել է որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները կարևորելու և ավելի խորացնելու նշան։
«Իրանի համար սկզբունք է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,–ասել է Իրանի նախագահը։
Նա նաև կոչ է արել ընդլայնել Իրանի և Հայաստանի երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում` նշելով, որ այդ կապը կամրապնդի տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսական ու առևտրային բարգավաճումը:
«Իրանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը»,–ասել է Ռայիսին` հույս հայտնելով, որ բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան` հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ՀՀ նախագահն իր հերթին ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածությունները և բարձր գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Խաչատուրյանի բնորոշմամբ` տարածաշրջանում Իրանի դերակատարությունը կարևոր և արդյունավետ է։
ՀՀ նախագահը հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ տնտեսական, առևտրային, քաղաքական և մշակութային համագործակցության ընդլայնման հարցում։ Խաչատուրյանն ասել է նաև, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի անցկացումը կդյուրացնի և կարագացնի երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործընթացը:
Խաչատուրյանը նաև ողջունել է Թեհրանում «3+3» ձևաչափով գագաթնաժողովի հնարավորինս շուտ անցկացումը։
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման և ԼՂ հարցի կարգավորման ընթացքը
Լրահոս
0