00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ ներկայացուցիչները քննարկել են մշակութային կոթողները փրկելու խնդիրը

© Photo : official site of MESCS of RA Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումից հետո (հունիսի 2, 2022). Երևան
Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումից հետո  (հունիսի 2,  2022). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Բաժանորդագրվել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը և Արցախի ԿԳՄՍ փոխնախարարներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը և Միքայել Համբարձումյանը: Ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ:
Հայաստանի և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների խնդիրները, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող հարցեր:
«Հայաստանի և Արցախի նախարարություններն արդյունավետ համագործակցել են 2020 թվականի պատերազմի չափազանց դժվար օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ Արցախի երեխաները գտնվում էին Հայաստանում, և առաջնային խնդիր էր նրանց կրթության շարունակականության ապահովումը: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաների կրթությունը հնարավորինս չընդհատվի»,- հանդիպմանն ասել է Ժաննա Անդրեասյանը` շեշտելով երկու նախարարությունների համագործակցության կարևորությունը:
Արցախի ԿԳՄՍ նախարարի առաջարկով՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և դրա արդյունքում ուսուցչի աշխատավարձի բարձրացման համակարգը:
Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին` նշվել է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև: Դրանց պահպանության հարցն օրախնդիր է:
Նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը բարձրաձայնում է միջազգային կառույցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում: Խնդրի մտահոգությամբ պայմանավորված՝ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ:
Մշակույթի ոլորտին 2022 թվականին կհատկացվի ավելի քան 1.5 մլրդ դրամ. փոխնախարար
Լրահոս
0