Փուչիկներ, ծաղիկներ, փայլող աչուկներ. ընդդիմության այսօրվա ցույցն ու երթը «մանկական» էին
Փուչիկներ, ծաղիկներ, փայլող աչուկներ. ընդդիմության այսօրվա ցույցն ու երթը «մանկական» էին
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման երթի առաջին շարքերում այսօր նորածիններն էին, ապա մայրիկներն ու վազվզող փոքրիկները։ Իսկ ոստիկանները փուչիկներով և ծաղիկներով էին։ Այսօր... 01.06.2022, Sputnik Արմենիա
Ընդդիմության` Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցույցն ու երթը «մանկական» էին` լցված մանուկների ժպիտներով ու ծիծաղով։ Ֆրանսիայի հրապարակում նախ դերասան Հրանտ Թոխատյանն իրեն հատուկ հումորով հեքիաթներ պատմեց արևաշող փոքրիկների համար։ Ապա մանուկները հայրենիքի համար պայքարող իրենց ծնողների հետ Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։Այսօր այլ էին նաև երթը հսկող ոստիկանները։ Նրանք մայրիկներին և երեխաներին ծաղիկներ նվիրեցին։ Իսկ այդպիսի գունեղ ու փուչիկաշատ ոստիկանական մեքենա դուք ոչ մի տեղ հանդիպած չեք լինի։
«Դիմադրություն» շարժման երթի առաջին շարքերում այսօր նորածիններն էին, ապա մայրիկներն ու վազվզող փոքրիկները։ Իսկ ոստիկանները փուչիկներով և ծաղիկներով էին։ Այսօր ակցիան դժվար է բողոքի ցույց կոչել։
Ընդդիմության` Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցույցն ու երթը «մանկական» էին` լցված մանուկների ժպիտներով ու ծիծաղով։ Ֆրանսիայի հրապարակում նախ դերասան Հրանտ Թոխատյանն իրեն հատուկ հումորով հեքիաթներ պատմեց արևաշող փոքրիկների համար։ Ապա մանուկները հայրենիքի համար պայքարող իրենց ծնողների հետ Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։
Երեխաների նման բարի, դրական ու գունեղ էր այսօրվա երթը` փուչիկներ, ծաղիկներ, ժպիտներ։ Առաջին շարքում մանկասայլակով մայրիկներն էին։
Այսօր այլ էին նաև երթը հսկող ոստիկանները։ Նրանք մայրիկներին և երեխաներին ծաղիկներ նվիրեցին։ Իսկ այդպիսի գունեղ ու փուչիկաշատ ոստիկանական մեքենա դուք ոչ մի տեղ հանդիպած չեք լինի։