00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարնիան Երևանի կենտրոնում, կամ օգնում են հերոսների երեխաներին հետ բերել կյանքի գույները

© Sputnik / Andranik Ghazaryan«Արևների տուն» կենտրոնը
«Արևների տուն» կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
«Արևների տուն» կենտրոնը
Բաժանորդագրվել
Երեխաների պաշտպանության միջազգային օրը տեղի ունեցավ «Արևների տուն» կենտրոնի սաների ցուցահանդեսը: Sputnik Արմենիայի նյութում արևներն են` իրենց աշխարհով։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 1 - Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում անճանաչելի էր դարձել։ Արցախյան 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց շքամուտքը ներկել էին, իսկ մուտքի մոտ պատկերել «Գտնված երազ» հայկական ամենաբարի մուլտֆիլմի հերոսներին։
© Sputnik / Andranik GhazaryanՇքամուտքը, որտեղ գտնվում է «Արևների տուն» կենտրոնը
Раскрашенный подъезд креативного центра Дом солнца - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Շքամուտքը, որտեղ գտնվում է «Արևների տուն» կենտրոնը
Որոշ ժամանակ անց տախտակ էլ հայտնվեց, որի վրա տարբեր մաղթանքներով կպչուկներ էին փակցրած: «Ուժեղ եղի՛ր», «Հավատա՛ բարուն», «Սրտիդ մեջ ժպի՛տ պահիր», «Սիրի՛ր մարդկանց», «Ժպի՛տ պարգևիր»: Գրությունները կարելի էր բացել ու վերցնել. ու բնակիչներն օգտվեցին այդ հնարավորությունից։
Ավելի ուշ մուտքում սկսեցին շատ երեխաներ հայտնվել։ Սկզբում նրանք հանգիստ ու տխուր էին, իսկ հետո՝ ծիծաղում էին ու «շրջագայում վերելակով»։
© Sputnik / Andranik Ghazaryan«Արևների տան» մուտքի տախտակը
Стенд со стикерами у входа в креативный центр Дом солнца - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
«Արևների տան» մուտքի տախտակը
Շենքի բնակիչները սկսեցին մուտքը «Նարնիա» անվանել, քչերը գիտեին, որ առաջին հարկում է գտնվում «Արևների տուն» կրեատիվ կենտրոնը։ Հենց այստեղ է Նաիրե Պողոսյան-Մելքոնյանն օգնում 44-օրյա պատերազմում զոհված հերոսների երեխաներին հաղթահարել ցավը. նա արվեստի միջոցով նրանց է վերադարձնում կյանքի վառ գույները։
Նաիրեն շատ լավ է հասկանում նրանց, քանի որ նրա ամուսինը նույնպես զոհվել է պատերազմում, իսկ վեցամյա որդին` Ավետը, մինչև հիմա չի կարողանում հաղթահարել կորստի դառնությունը։ Պատերազմի ժամանակ կինն օգնում էր Հայաստան տեղափոխված արցախցիներին, իսկ հետո որոշեց ջանքերը կենտրոնացնել երեխաների վերականգնման վրա։
© Sputnik / Andranik GhazaryanՆաիրեի որդին` Ավետը, Նարեի հետ
Ученики креативного центра “Дом солнца”  - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նաիրեի որդին` Ավետը, Նարեի հետ
«Ես տեսել եմ ընտանիքներ, որտեղ մայրը շատ վատ վիճակում էր, իսկ երեխան փորձում էր նրան սգից հանել։ Դա շատ ցավալի է։ Երեխաներից շատերը հարցնում են՝ ինչո՞ւ հենց իմ հայրը։. Ես որոշեցի բացատրել նրանց, որ նրանք մենակ չեն, ու հազարավոր երեխաներ կորցրել են իրենց հայրերին։ Ինձ համար կարևոր է, որ նրանք իրենց համարեն ոչ թե զոհերի զավակներ, այլ հերոսների որդիներ ու դուստրեր, հասկանան, որ իրենց հայրերը զոհվեցին ամենաթանկի` հայրենիքի համար»,- ասում է Նաիրեն։
© Sputnik / Andranik GhazaryanՆաիրե Պողոսյան–Մելքոնյանը
Основатель креативного центра “Дом солнца” Наирэ Погосян-Мелконян показывает свой портрет, сделанный учеником центра - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նաիրե Պողոսյան–Մելքոնյանը
Մինչ մենք զրուցում ենք, կենտրոնն աստիճանաբար լցվում է երեխաներով։ Նրանք բոլորը մասնակցում են «Նաիրեն իմ աչքերով» նկարների մրցույթին։ Նկարները Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցադրության ժամանակ են ցուցադրվելու:
Մրցույթի բոլոր մասնակիցները նկարել են իրենց ուսուցչուհուն, իսկ հաղթողներին ընտրել են սոցիալական ցանցերում քվեարկության արդյունքում: Նաիրեն հավանում է բոլոր աշխատանքները, ուստի նա բոլոր մասնակիցների համար փոքր նվերներ է պատրաստել:
«Բոլոր նկարներում գտնում եմ ինձ։ Բայց հատկապես հուզեց նկարը, որի վրա դեմք չկա։ Հեղինակի հետ առցանց ենք աշխատել, աղջիկը երբեք ինձ իրականում չի տեսել։ Հուզիչ էր, որ նա որոշել է հենց այդպես պատկերել ինձ»,- ասաց Նաիրեն՝ ցուցադրելով նկարը։
© Sputnik / Andranik Ghazaryan«Նաիրեն իմ աչքերով» մրցույթի նկարները
Основатель креативного центра “Дом солнца” Наирэ Погосян-Мелконян показывает свои портреты, нарисованные учениками центра - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
«Նաիրեն իմ աչքերով» մրցույթի նկարները
Սեղանի շուրջ հավաքված աղջիկները նկատեցին, որ Նաիրեի աչքերը լցվում են ու սկսեցին իրար հերթ չտալով պատմել, թե ինչպես են ներկել նրա՝ վերջերս հրապարակված «Արևի որդին» գիրքը: Հետո հիշեցին այն ընկերներին, որոնք մրցանակային տեղեր են ստացել նկարչության միջազգային մրցույթում։
Սոֆին ու Նարեն ոչ հարազատ քույրեր են, նրանք ուրախ ու մարդամոտ են։ Նրանց գրեթե միաժամանակ են կենտրոն բերել։ Նարեի հայրը պատերազմում զոհվել է, Սոֆիինը` պատերազմի մասնակից է, բայց, բարեբախտաբար, վերադարձել է։ Նրանք ասում են, որ զվարճանքից բացի, շատ գիտելիքներ են ստանում այստեղ ու նոր ընկերներ ձեռք բերում: Ի դեպ, Նարեն ընկերացել է Նաիրեի որդու հետ ու նույնիսկ նրան կրտսեր եղբայր է համարում։
© Sputnik / Andranik GhazaryanՆաիրեն` երեխաների հետ
Основатель креативного центра “Дом солнца” Наирэ Погосян-Мелконян с учениками центра - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նաիրեն` երեխաների հետ
«Մեզ այստեղ շատ հաճելի է, քանի որ այստեղ միշտ ուրախ է ու բոլորը ժպտում են։ Ինձ դուր է գալիս, երբ շուրջն ուրախ ու թեթև է»,- ամաչկոտ ժպտալով խոստովանում է Նարեն։
Փոքրիկ դադարից հետո աղջիկը սկսում է ցույց տալ կենտրոնի բոլոր սաների լուսանկարները։ Նարեն հանում է լուսանկարներն ու մեզ համար անսպասելիորեն Նարիրեն անվանում է նրանցից յուրաքանչյուրի անունն ու բնակության վայրը։ Նա հիշում է ոչ միայն բոլոր երեխաներին, այլև նրանց ընտանիքների պատմությունները։ Ասում է, որ երեխաներին օգնելը դարձել է իր կյանքի նպատակը, իսկ անվճար հիմունքներով գործող կենտրոնը՝ դրան հասնելու գործիք։
© Sputnik / Andranik GhazaryanՆարեն
Наре, ученица центра Дом солнца - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նարեն
Խոստովանում է, որ կարող է ժամերով խոսել այդ մասին, բայց պետք է երեխաներին տանել Օպերայի և բալետի թատրոն, որտեղ նրանք կվայելեն «Չիպոլինո» մանկական ներկայացումը:
«Զոհվածների երեխաներն էլ պետք է լուսավոր մանկություն ունենան, և մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի նրանց»,- ասում է նա` մեր հետևից փակելով Նարնիայի դուռը:
© Sputnik / Andranik Ghazaryan

«Արևների տունը»

«Արևների տունը»  - Sputnik Արմենիա
1/6

«Արևների տունը»

© Sputnik / Andranik Ghazaryan

Սոֆին` «Արևների տանը»

Սոֆին` «Արևների տանը» - Sputnik Արմենիա
2/6

Սոֆին` «Արևների տանը»

© Sputnik / Andranik Ghazaryan

Նարեն ցուցադրում է նկարները։

Նարեն ցուցադրում է նկարները։ - Sputnik Արմենիա
3/6

Նարեն ցուցադրում է նկարները։

© Sputnik / Andranik Ghazaryan

Նաիրե Պողոսյան–Մելքոնյանը զրուցում է երեխաների հետ։

Նաիրե Պողոսյան–Մելքոնյանը զրուցում է երեխաների հետ։ - Sputnik Արմենիա
4/6

Նաիրե Պողոսյան–Մելքոնյանը զրուցում է երեխաների հետ։

© Sputnik / Andranik Ghazaryan

«Արևների տան» գեղեցիկ արևը

«Արևների տան» գեղեցիկ արևը - Sputnik Արմենիա
5/6

«Արևների տան» գեղեցիկ արևը

© Sputnik / Andranik Ghazaryan

Նաիրեն ու սաները

Նաիրեն ու սաները - Sputnik Արմենիա
6/6

Նաիրեն ու սաները

1/6

«Արևների տունը»

2/6

Սոֆին` «Արևների տանը»

3/6

Նարեն ցուցադրում է նկարները։

4/6

Նաիրե Պողոսյան–Մելքոնյանը զրուցում է երեխաների հետ։

5/6

«Արևների տան» գեղեցիկ արևը

6/6

Նաիրեն ու սաները

Լրահոս
0