00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք աշխարհին միասնության ու խաղաղության կոչ ենք անում». ՀՀ մանկատների սաների ձայնը

© Sputnik / Aram NersesyanԳավառի մանկատան սան
Գավառի մանկատան սան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Բաժանորդագրվել
Հայաստանում բարեփոխումներից հետո մնացել են ընդամենը 5 մանկատուն և մի քանի աջակցման կենտրոն։ Պետությունը ցանկանում է հնարավորության դեպքում բոլոր երեխաներին ընտանիք վերադարձնել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում աշխույժ եռուզեռ է։ Այստեղ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեծ ցուցահանդես է կազմակերպվել։
© Sputnik / Aram NersesyanՆոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
Выставка воспитанников 5 детдомов и 6 центров поддержки во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
Հայաստանում գործող 5 մանկատների և 6 աջակցության կենտրոնների սաները հավաքվել են, որպեսզի բոլորին ցույց տան, թե ինչ տաղանդավոր են և ասեն, որ ուշադրության ու սիրո կարիք ունեն։
© Sputnik / Aram NersesyanՆոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
Выставка воспитанников 5 детдомов и 6 центров поддержки во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
Գեղանկարչությունից մինչև մանրանկարչություն, քանդակ, գոբելեն, կարպետագործություն, հելյունագործություն։ Ներկայացված են հենց երեխաների ձեռքի աշխատանքները` բոլորը գեղեցիկ ու ինքնատիպ։
© Sputnik / Aram NersesyanՆոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներ
Выставка воспитанников 5 детдомов и 6 центров поддержки во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներ
«Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի» սաներ Սրբուհին, Անահիտն ու Էմիլյան մեզ հետ զրույցում ներկայացրին իրենց կտավը, որը կոչվում է «Միասին»։
© Sputnik / Aram NersesyanՍրբուհին, Անահիտն ու Էմիլյան
Воспитанники Центра социальной заботы детей общины Ачапняк Еревaна Србуи, Анаит и Эмилия на выставке во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Սրբուհին, Անահիտն ու Էմիլյան
Երեխաները պատկերել են Կենաց ծառ, որը նռենի է ու խորհրդանշում է հենց կյանքը, աշխարհի զարգացումը։ Ծառի ճյուղերին երեխաները պատկերել են տարբեր երկրների դրոշներ, որոնց կենտրոնում` ծառի բնի վրա, հայկական եռագույնն է։

«Մենք աշխարհին միասնության ու խաղաղության կոչ ենք անում, որովհետև ամեն երկրում էլ երեխաներ են ապրում, ու ես վստահ եմ` բոլորն էլ խաղաղություն են ուզում, ուզում են, որ պատերազմներ չլինեն, որ իրենց հայրերն ու եղբայրները չզոհվեն»,–ասաց աղջիկներից մեկը։

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի արհեստագործական հոսքի սաները հելյունով տարբեր տիկնիկներ ու խաղալիքներ են պատրաստել։
© Sputnik / Aram NersesyanԿապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի արհեստագործական հոսքի սաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները
Воспитанники ремесленного потока специального образовательного комплекса № 3 Капана на выставке во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի արհեստագործական հոսքի սաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները
«Հելյունագործությամբ ընդամենը մեկ օրում կարող ենք ցանկացած տիկնիկ, կենդանի պատրաստել։ Դա շատ հագստացնող, տրամադրություն բարձրացնող աշխատանք է»,–ասում է կրթահամալիրի սան Մարիամը։
© Sputnik / Aram NersesyanՆոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
Выставка воспитанников 5 детдомов и 6 центров поддержки во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը
Մինչ երեխաներն ուսումնասիրում են միմյանց աշխատանքներն ու խրախուսում իրար, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը պատմում է նրանց խնդիրներից ու շեշտում, որ դրանք օր առաջ պետք է միասին հաղթահարենք։
© Sputnik / Aram Nersesyan«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյան
Руководитель программы Семейная среда и общинные службы для детей Армении Карине Абелян на выставке во дворе специализированного детского дома (1 июня 2022). Нор Харберд - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյան
«Այսօր մեր նպատակն է զվարճանքից, հաճելի օր կազմակերպելուց բացի բոլորին ցույց տալ, թե ինչ տաղանդավոր են այս երեխաները և ինչ ձեռքի աշխատանքներ են կատարել, որոնք ներկայացված են ցուցահանդեսում։ Մենք պետք է ցույց տանք, որ այս երեխաները կան, ու շատ կարևոր է, որ նրանք չգտնվեն փակ հաստատություններում, այլ լինեն ընտանիքներում»,–ասաց Աբելյանը։
Նրա խոսքով`ինչքան էլ լավը լինեն մանկատները, գիշերօթիկ դպրոցները, միևնույն է` չեն կարող փոխարինել ընտանիքին։
«Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից իրականացվող ծրագրով` այն երեխաները, որոնք գտնվում են գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում, աստիճանաբար վերադառնում են իրենց ընտանիքներ։
«Առաջին հերթին գնահատվում է, թե ընտանիքը, համայնքը որքանով են պատրաստ ընդունել երեխային, քանի որ նա պետք է դպրոց հաճախի, ու այն պետք է լինի ներառական։ Կարևոր է նաև սոցաշխատողների ներդրումը, քանի որ գաղտնիք չէ` երբեմն սոցիալական տարբեր խնդիրների պատճառով են երեխաները հայտնվում խնամքի կենտրոններում»,–ասաց Աբելյանը։
Նա նշեց, որ «Վորլդ Վիժնի» ծրագիրը սեպտեմբերին ավարտվում է, հետագայում այն պետք է շարունակի պետությունը։
Ծրագիրն ավելի քան 250 երեխայի օգնել է ընտանիք վերադառնալ ու ինտեգրվել, կրթություն ստանալ։ Իսկ գյուղական համայնքի երեխաների ընտանիքներին էլ տրվել են ընտանի կենդանիներ կամ տարբեր մշակաբույսերի սերմեր, որպեսզի կարողանան իրենց հանապազօրյա հացը վաստակել։
Խնդիրը, սակայն, միայն նյութականը չէ։ Երկար ժամանակ գտնվելով խնամքի կենտրոնում, երեխաները կարծես օտարանում են իրենց ընտանիքից, խզվում է ծնող–երեխա կապը և կորցրածը վերականգնելը շատ ավելի երկար աշխատանք է պահանջում։
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավարը նշեց, որ այն դեպքերում, երբ երեխային ընտանիք վերադարձնելն անհնար է լինում, որպես այլընտրանք ընտրվում է խնամատարության ինստիտուտը. խնամատար ծնողները պետությունից աշխատավարձ են ստանում երեխայի կարիքները հոգալու համար։
Երևանը և Լոռին առաջատարն են. խնամատար ընտանիք դառնալու համար շատերն են հերթագրվել
Գավառում, նրա խոսքով, մի քանի դեպք է եղել, երբ խնամատար ծնողները հրաժարվել են 18 տարին լրացած աղջկան թողնել մեծ կյանք ու պնդել են, որ նա իրենց տնից դուրս կգա միայն հարսի քողը գլխին։
Հավելենք, որ Հայաստանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է 5 խնամքի հաստատություն` Խարբերդի մասնագիտացված մանկատունը, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը, Գյումրու երեխաների տունը, Գավառի մանկատունը, Երևանի Մանկան տունը։ Խնամքի հաստատություններում ապրում է շուրջ 1080 երեխա։
Բացի այդ, կան նաև ընտանիքների աջակցության 6 կենտրոններ, որտեղ ծառայություններ են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Դրանք են`Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը,Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը,Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը և «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը»։
© Sputnik / Aram Nersesyan

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսում

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսում - Sputnik Արմենիա
1/4

2/4

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսում

© Sputnik / Aram Nersesyan

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
3/4

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսը

© Sputnik / Aram Nersesyan

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից

Նոր Խարբերդի մասնագիտացված հատուկ մանկատան բակում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից - Sputnik Արմենիա
4/4

Լրահոս
0