https://arm.sputniknews.ru/20220601/kievin-amni-koghmic-zenqi-matakararumy-metsacnum-e-amni-ev-rdi-anmijakan-bakhman-vtangy-rjabkvov-42681720.html
Կիևին ԱՄՆ-ի կողմից զինելը մեծացնում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի անմիջական բախման վտանգը. Ռյաբկով
Կիևին ԱՄՆ-ի կողմից զինելը մեծացնում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի անմիջական բախման վտանգը. Ռյաբկով
Sputnik Արմենիա
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ՌԴ-ն ամեն դեպքում հասնելու է Ուկրաինայում հատուկ գործողության իր նպատակին։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T12:45+0400
2022-06-01T12:45+0400
2022-06-01T13:14+0400
ռուսաստան
ուկրաինա
ամն
սպառազինություն
սերգեյ ռյաբկով
https://cdn.am.sputniknews.ru/img/928/17/9281799_0:0:3072:1728_1920x0_80_0_0_99feb60a8344deebca5d5edaeb20db4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպիսի փաստարկ էլ բերի Վաշինգտոնը, մեծացնում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի անմիջական բախման վտանգը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Նրա խոսքով` ԱՄՆ-ն երկար տարիներ ոչինչ չի փորձել անել ուկրաինական հակամարտությանը լուծում գտնելու համար։ Իսկ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակի նկատմամբ խելամիտ մոտեցումն ընդհանրապես վերացավ»։ Ռյաբկովը նշել է, որ այժմ Վաշինգտոնը փորձում է անել ամեն բան՝ Ռուսաստանին ռազմավարական հարված հասցնելու համար։Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ հունիսի 1-ին ԱՄՆ-ն կներկայացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է HIMARS հրթիռային համալիրներ։ Ընդ որում, նշվում է, որ Կիևին մատակարարվող հրթիռային համակարգերը չեն կարողանա խոցել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող թիրախները։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/928/17/9281799_341:0:3072:2048_1920x0_80_0_0_ceeb9cebc1dc065f1a5ab42ded8b3534.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ամն, սպառազինություն, սերգեյ ռյաբկով
ռուսաստան, ուկրաինա, ամն, սպառազինություն, սերգեյ ռյաբկով
Կիևին ԱՄՆ-ի կողմից զինելը մեծացնում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի անմիջական բախման վտանգը. Ռյաբկով
12:45 01.06.2022 (Թարմացված է: 13:14 01.06.2022) ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ՌԴ-ն ամեն դեպքում հասնելու է Ուկրաինայում հատուկ գործողության իր նպատակին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, ինչպիսի փաստարկ էլ բերի Վաշինգտոնը, մեծացնում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի անմիջական բախման վտանգը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն երկար տարիներ ոչինչ չի փորձել անել ուկրաինական հակամարտությանը լուծում գտնելու համար։ Իսկ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «իրավիճակի նկատմամբ խելամիտ մոտեցումն ընդհանրապես վերացավ»։ Ռյաբկովը նշել է, որ այժմ Վաշինգտոնը փորձում է անել ամեն բան՝ Ռուսաստանին ռազմավարական հարված հասցնելու համար։
Նա նշել է նաև, որ հակամարտության ձգձգումը ձեռնտու է Ռուսաստանի թշնամիներին, սակայն այն նպատակները, որոնք դրել է ՌԴ-ն Ուկրաինայում հատուկ գործողության հարցում, ամեն դեպքում կիրագործվեն։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ հունիսի 1-ին ԱՄՆ-ն կներկայացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է HIMARS հրթիռային համալիրներ։ Ընդ որում, նշվում է, որ Կիևին մատակարարվող հրթիռային համակարգերը չեն կարողանա խոցել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող թիրախները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։