00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է՝ Ներքին Հանդի դիմաց ադրբեջանական նոր դիրքեր չկան

© Sputnik / Asatur YesayantsՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
ՀՀ պաշտպանության նախարարություն
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան արբանյակային տվյալների հիման վրա գրել էր, որ ադրբեջանական զինվորականները ևս 2 դիրք են զբաղեցրել Սյունքի Ներքին Հանդ գյուղի դիմաց։ Ենթադրաբար՝ ապրիլին կամ մայիսին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց ադրբեջանական ստորաբաժանումների նոր տեղաշարժ չկա։
Ավելի վաղ Sputnik Արմենիան արբանյակային լուսանկարներից ելնելով արձանագրել էր հակառակորդի նոր տեղաշարժը գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։
Մինչ նյութի հրապարակումը մենք մեկնաբանության համար դիմել ենք ՊՆ, բայց անարդյունք։ Սակայն այսօր առավոտյան պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, հղում անելով մարտի 21-ի իր հայտարարությանը, նշել է, որ սահմանի նշված տեղանքում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումը եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, այսինքն՝ հետպատերազմյան շրջանում։
«Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈւ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ «բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»։
Ի դեպ, գյուղի դիմաց նոր դիրքի հայտնվելը «Փաստինֆոյին» հաստատել է գյուղի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։ Ճիշտ է, նա հայտարարել է, որ չգիտի, թե ում դիրքն է այն։
Հատկանշական է, որ ավելի վաղ Sputnik Արմենիան պարզել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումը ներթափանցել է հայկական տարածք Վարդասար բարձունքի մոտակայքում շատ ավելի, քան նշվել էր։ ՊՆ-ն նախ հերքեց այդ փաստը, բայց ավելի ուշ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց առաջխաղացումը, հայտարարելով, որ այն մեկ տարի առաջ է եղել։ Մեզ տեղեկացրեցին, որ հակառակորդի դիրքերը տեղակայվել են 2021 թ. մայիս-հունիս ամիսներին։
Լրահոս
0