https://arm.sputniknews.ru/20220601/hajastani-u-vrastani-mijev-gitakan-hamagvortsakcutjan-mets-pvotencial-ka-hh-nakhagah-42676240.html
Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա. ՀՀ նախագահ
Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա. ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T11:14+0400
2022-06-01T11:14+0400
2022-06-01T11:18+0400
վահագն խաչատուրյան
վրաստանի հանրապետություն
հայաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/01/42675987_2:0:1280:719_1920x0_80_0_0_f61609daa948ad6a5498d9c16eb1ef6c.jpg
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, հայտնում են նախագահականից։Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքում և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նա նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով ու շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։«Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է կարողանանք իրար հետ աշխատել»,–լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց Խաչատուրյանը։Նա նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաների միջև քննարկվող հարցերի վերաբերյալ սահմանափակումներ չկան, հանդիպումներն անցնում են անմիջական մթնոլորտում։ ՀՀ նախագահը շեշտեց, որ պաշտոնական այցերի նպատակը նաև առկա խնդիրները քննարկելն է։Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մայիսի 30–ին առաջին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/01/42675987_186:0:1145:719_1920x0_80_0_0_c7b0984771787e8e470c509a061372a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, վրաստանի հանրապետություն, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր
վահագն խաչատուրյան, վրաստանի հանրապետություն, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր
Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա. ՀՀ նախագահ
11:14 01.06.2022 (Թարմացված է: 11:18 01.06.2022) Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն,
հայտնում են նախագահականից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։
Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքում և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նա նշել, է որ մեծապես տպավորված է պանթեոնի բարեկարգ վիճակով ու շնորհակալություն է հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ արվում է ի հիշատակ հայ մտավորականների ու ականավոր հայ գործիչների։
Խաչատուրյանն այցելել է նաև Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։ Թանգարանի տնօրեն Դավիթ Լորթկիպանիձեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։
«Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է կարողանանք իրար հետ աշխատել»,–լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց Խաչատուրյանը։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Սիմոն Ջանաշիանի անվան ազգային թանգարան։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաների միջև քննարկվող հարցերի վերաբերյալ սահմանափակումներ չկան, հանդիպումներն անցնում են անմիջական մթնոլորտում։ ՀՀ նախագահը շեշտեց, որ պաշտոնական այցերի նպատակը նաև առկա խնդիրները քննարկելն է։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մայիսի 30–ին առաջին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: