https://arm.sputniknews.ru/20220601/gazprvomy-dadarecrel-e-gazi-matakararumy-orstedin-ev-shell-energy-europein-42676864.html
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը «Orsted»-ին և «Shell Energy Europe»-ին
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը «Orsted»-ին և «Shell Energy Europe»-ին
Sputnik Արմենիա
Մայիսի 31-ին` աշխատանքային օրվա ավարտին, «Գազպրոմ էքսպորտը» ապրիլին մատակարարված գազի դիմաց վճար չի ստացել։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T11:37+0400
2022-06-01T11:37+0400
2022-06-01T11:48+0400
ռուսաստան
գազ
դանիա
ռուբլի
https://cdn.am.sputniknews.ru/img/57/27/572767_0:157:3085:1892_1920x0_80_0_0_7e1dee3e62a528759880c55b0706f392.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է գազի մատակարարումը Գերմանիայում գործող դանիական «Orsted»-ին և «Shell Energy Europe» ընկերությանը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մայիսի 31-ին` աշխատանքային օրվա ավարտին, «Գազպրոմ էքսպորտը» ապրիլին մատակարարված գազի դիմաց վճար չի ստացել այս ընկերություններից։2021 թվականին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը «Orsted Salg & Service»-ին 1.97 մլրդ խմ գազ է մատակարարել, ինչը կազմել է Դանիայում գազի սպառման ընդհանուր ծավալի մոտ 2/3-ը։ «Գազպրոմ էքսպորտի» և «Shell Energy Europe» ընկերության միջև գազի մատակարարման պայմանագիրը տարեկան մինչև 1.2 մլրդ խմ ծավալով գազի մատակարարում է նախատեսում Գերմանիա։Ռուսաստանից պահանջում են անվճար կերակրել ամբողջ աշխարհինՀիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց պետք է վճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և տեղեկացրեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ է բացում արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»:«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցնում է գազի մատակարարումը ֆիննական «Gasum»-ին
դանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/57/27/572767_176:0:2907:2048_1920x0_80_0_0_17c90b5c9739e46e2c90b68f90c8a07b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գազ, դանիա, ռուբլի
ռուսաստան, գազ, դանիա, ռուբլի
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը «Orsted»-ին և «Shell Energy Europe»-ին
11:37 01.06.2022 (Թարմացված է: 11:48 01.06.2022) Մայիսի 31-ին` աշխատանքային օրվա ավարտին, «Գազպրոմ էքսպորտը» ապրիլին մատակարարված գազի դիմաց վճար չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է գազի մատակարարումը Գերմանիայում գործող դանիական «Orsted»-ին և «Shell Energy Europe» ընկերությանը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 31-ին` աշխատանքային օրվա ավարտին, «Գազպրոմ էքսպորտը» ապրիլին մատակարարված գազի դիմաց վճար չի ստացել այս ընկերություններից։
2021 թվականին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը «Orsted Salg & Service»-ին 1.97 մլրդ խմ գազ է մատակարարել, ինչը կազմել է Դանիայում գազի սպառման ընդհանուր ծավալի մոտ 2/3-ը։ «Գազպրոմ էքսպորտի» և «Shell Energy Europe» ընկերության միջև գազի մատակարարման պայմանագիրը տարեկան մինչև 1.2 մլրդ խմ ծավալով գազի մատակարարում է նախատեսում Գերմանիա։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց պետք է վճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և տեղեկացրեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ է բացում արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»: