https://arm.sputniknews.ru/20220601/chvors-tari-khaghacel-em-ajs-akumbum-araraty-nvor-marzich-uni-42699179.html
«Չորս տարի խաղացել եմ այս ակումբում». «Արարատը» նոր մարզիչ ունի
«Չորս տարի խաղացել եմ այս ակումբում». «Արարատը» նոր մարզիչ ունի
Sputnik Արմենիա
«Արարատի» նոր մարզիչը 1995-ից 1998 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T18:40+0400
2022-06-01T18:40+0400
2022-06-01T19:35+0400
մարզիչ
«արարատ» ֆա
ֆուտբոլ
արամ ոսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1550/80/15508088_0:0:1601:901_1920x0_80_0_0_9adaa31a814ac3456f687559b4eb69d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա Արամ Ոսկանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջից։Հայտնել ենք, որ«Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ազատվել է ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով հայաստանյան և արտասահմանյան մի շարք ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։Որպես գլխավոր մարզիչ` նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:Ոսկանյանի հետ ակումբին է միացել դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1550/80/15508088_71:0:1492:1066_1920x0_80_0_0_584a0be969270eab9426348edbbfeb6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարզիչ, «արարատ» ֆա, ֆուտբոլ, արամ ոսկանյան
մարզիչ, «արարատ» ֆա, ֆուտբոլ, արամ ոսկանյան
«Չորս տարի խաղացել եմ այս ակումբում». «Արարատը» նոր մարզիչ ունի
18:40 01.06.2022 (Թարմացված է: 19:35 01.06.2022) «Արարատի» նոր մարզիչը 1995-ից 1998 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա Արամ Ոսկանյանը։ Այս մասին տեղեկանում ենք
ակումբի պաշտոնական էջից։
Հայտնել ենք, որ«Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ազատվել է
ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Այսօր շրջեցինք բազայում... հիանալի բազա է, և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Ոսկանյանը:
Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով հայաստանյան և արտասահմանյան մի շարք ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։
Որպես գլխավոր մարզիչ` նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:
Ոսկանյանի հետ ակումբին է միացել դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը: