https://arm.sputniknews.ru/20220601/avtvomeqenaneri-gazabalvonneri-stugumn-ogvostvosic-partadir-kdarna-42683232.html
Ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումն օգոստոսից պարտադիր կդառնա
Ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումն օգոստոսից պարտադիր կդառնա
Sputnik Արմենիա
Ավտոմեքենաների տեխզննման կայաններին զուգահեռ Հայաստանում գազաբալոնների ստուգման կայաններ են բացվում։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T13:22+0400
2022-06-01T13:22+0400
2022-06-01T13:44+0400
ավտոմեքենա
գազ
գազալցակայան
ստուգումներ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/74/10137494_0:168:1600:1068_1920x0_80_0_0_4ee6baea61697dca11319db58118a2b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում կսկսեն գործել ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների ստուգման կայանները։Որքանով են անվտանգ ավտոմեքենաների գազաբալոնները Հայաստանում. ստուգումներ են սկսվումԱյս մասին այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է գազաբալոնների անվտանգ շահագործման համակարգ, որի դեպքում էլեկտրոնային շտեմարանները թույլ կտան ճանապարհային ոստիկաններին առանց մեքենան կանգնեցնելու ստուգել համապատասխան լիցենզիայի առկայությունը։ Ավտոմատ համակարգը չի թույլատրի մեքենան լիցքավորել, եթե գազաբալոնի շահագործման վկայական չկա։Ինչպես են ստուգելու` գազաբալոնը փորձաքննություն անցե՞լ է. Սանոսյանը մանրամասնեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/74/10137494_0:0:1424:1068_1920x0_80_0_0_6ea2850a2846ee345c23652243a4d537.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, գազ, գազալցակայան, ստուգումներ, հհ կառավարություն
ավտոմեքենա, գազ, գազալցակայան, ստուգումներ, հհ կառավարություն
Ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումն օգոստոսից պարտադիր կդառնա
13:22 01.06.2022 (Թարմացված է: 13:44 01.06.2022) Ավտոմեքենաների տեխզննման կայաններին զուգահեռ Հայաստանում գազաբալոնների ստուգման կայաններ են բացվում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այս տարվա օգոստոսի 1-ից
Հայաստանում կսկսեն գործել ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների ստուգման կայանները։
Այս մասին այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Սա շատ կարևոր է անվտանգության տեանկյունից, և տեխզննման կայաններին զուգահեռ մեր երկրում հիմա գազաբալոնների ստուգման կայաններ են բացվում, որտեղ երկու տարին մեկ անգամ գազաբալոնները պետք է պարտադիր ստուգման ենթարկեն»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է գազաբալոնների անվտանգ շահագործման համակարգ, որի դեպքում էլեկտրոնային շտեմարանները թույլ կտան ճանապարհային ոստիկաններին առանց մեքենան կանգնեցնելու ստուգել համապատասխան լիցենզիայի առկայությունը։ Ավտոմատ համակարգը չի թույլատրի մեքենան լիցքավորել, եթե գազաբալոնի շահագործման վկայական չկա։