https://arm.sputniknews.ru/20220601/arhestakan-intelektic-minchev-turizm-hajastan-saudjan-arabia-kaperum-inch-herankar-ka-42699692.html
Արհեստական ինտելեկտից մինչև տուրիզմ․ Հայաստան-Սաուդյան Արաբիա կապերում ի՞նչ հեռանկար կա
Արհեստական ինտելեկտից մինչև տուրիզմ․ Հայաստան-Սաուդյան Արաբիա կապերում ի՞նչ հեռանկար կա
Sputnik Արմենիա
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-սաուդական հարաբերություններին և առկա ակնկալիքներին։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T19:36+0400
2022-06-01T19:36+0400
2022-06-01T19:41+0400
ռադիո
պոդկաստ
սաուդյան արաբիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/01/42698891_0:0:1600:901_1920x0_80_0_0_a5c432802f8e98855ac0cfbe6b4cb255.jpg
Սաուդյան Արաբիայի հետ կապն ավելի արագ կկարգավորվի, քան Անկարայի ու Բաքվի․ արաբագետ
Sputnik Արմենիա
Սաուդյան Արաբիայի հետ կապն ավելի արագ կկարգավորվի, քան Անկարայի ու Բաքվի․ արաբագետ
Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները բավական մեծ, սակայն օբյեկտիվ պատճառներով չիրացված ներուժ ունեն. այդ երկրի հետ նախ դիվանագիտական կապեր չկան։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է հայ-սաուդական հարաբերություններում հնարավոր զարգացումները։Հատկապես վերջին տարիներին բավական ակտիվ քայլեր են իրականացվում Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այսօր էլ տեղի էր ունեցել կողմերի արտգործնախարարների հեռախոսազրույցը։ Պետրոսյանի ձևակերպմամբ՝ այս զրույցն էլ հարաբերությունների կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ է։Արաբագետը կարծում է՝ Սաուդյան Արաբիայի հետ միանշանակ հնարավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ընդ որում շատ ավելի արագ ու արդյունավետ ընթացքով, քան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լինել։«Օրինակ՝ թուրքական կողմը կարգավորումը նաև մեծապես պայմանավորում է Ադրբեջանի դիրքորոշմամբ, իսկ Սաուդյան Արաբիայի դեպքում չկա նման կաշկանդվածություն։ Կարծում եմ՝ հայկական կողմից նպատակային քայլերի իրականացումը և շփումները միայն կարագացնեն այս գործընթացը»,- նշեց Պետրոսյանը։Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման դեպքում, Պետրոսյանի կարծիքով, Հայաստանի համար հնարավորություններ կստեղծվեն բոլոր՝ տնտեսականից մինչև քաղաքական ոլորտներում։Բացի այդ, կապեր հնարավոր են նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության կամ առողջապահության ոլորտում։ Կարճ ասած՝ գրեթե բոլոր ոլորտները, որոնցով համագործակցություն կա արաբական մյուս երկրների, օրինակ՝ ԱՄէ-ի, Կատարի և այլ երկրների։Նշենք, որ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/01/42698891_171:0:1595:1068_1920x0_80_0_0_583767b98e5fa5356795767e4f79c92a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, սաուդյան արաբիա, հայաստան, аудио
պոդկաստ, սաուդյան արաբիա, հայաստան, аудио
Արհեստական ինտելեկտից մինչև տուրիզմ․ Հայաստան-Սաուդյան Արաբիա կապերում ի՞նչ հեռանկար կա
19:36 01.06.2022 (Թարմացված է: 19:41 01.06.2022) Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-սաուդական հարաբերություններին և առկա ակնկալիքներին։
Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները բավական մեծ, սակայն օբյեկտիվ պատճառներով չիրացված ներուժ ունեն. այդ երկրի հետ նախ դիվանագիտական կապեր չկան։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը
Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է հայ-սաուդական հարաբերություններում հնարավոր զարգացումները։
«Փորձեր են արվում հարաբերություններ հաստատելու՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, քանի որ Արցախյան հիմնախնդիրը պատճառ էր այդ երկրի հետ հարաբերությունների բացակայության»,- ասաց Պետրոսյանը։
Հատկապես վերջին տարիներին բավական ակտիվ քայլեր են իրականացվում Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այսօր էլ տեղի էր ունեցել կողմերի արտգործնախարարների հեռախոսազրույցը։ Պետրոսյանի ձևակերպմամբ՝ այս զրույցն էլ հարաբերությունների կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ է։
Արաբագետը կարծում է՝ Սաուդյան Արաբիայի հետ միանշանակ հնարավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ընդ որում շատ ավելի արագ ու արդյունավետ ընթացքով, քան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լինել։
«Օրինակ՝ թուրքական կողմը կարգավորումը նաև մեծապես պայմանավորում է Ադրբեջանի դիրքորոշմամբ, իսկ Սաուդյան Արաբիայի դեպքում չկա նման կաշկանդվածություն։ Կարծում եմ՝ հայկական կողմից նպատակային քայլերի իրականացումը և շփումները միայն կարագացնեն այս գործընթացը»,- նշեց Պետրոսյանը։
Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման դեպքում, Պետրոսյանի կարծիքով, Հայաստանի համար հնարավորություններ կստեղծվեն բոլոր՝ տնտեսականից մինչև քաղաքական ոլորտներում։
«Քաղաքական տեսանկյունից, հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի ազդեցությունն արաբա-մուսուլմանական աշխարհում ու ողջ Մերձավոր արևելքում, տնտեսականում՝ հաշվի առնելով այդ պետության ղեկավարության՝ ՏՏ, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերը և այլն, հնարավորություններ կարող են լինել նաև հայկական կողմի համար»,- ասաց Պետրոսյանը։
Բացի այդ, կապեր հնարավոր են նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության կամ առողջապահության ոլորտում։ Կարճ ասած՝ գրեթե բոլոր ոլորտները, որոնցով համագործակցություն կա արաբական մյուս երկրների, օրինակ՝ ԱՄէ-ի, Կատարի և այլ երկրների։
Նշենք, որ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները: