https://arm.sputniknews.ru/20220601/ajs-drnery-nranc-hamar-misht-bac-en-tsarukjany-zvohvatsneri-erekhaneri-ory-tvon-e-dardzrel-42678033.html
Այս դռները նրանց համար միշտ բաց են. Ծառուկյանը զոհվածների երեխաների օրը տոն է դարձրել
Այս դռները նրանց համար միշտ բաց են. Ծառուկյանը զոհվածների երեխաների օրը տոն է դարձրել
Sputnik Արմենիա
Գործարարի խոսքով` հայրենիքի համար զոհվածների երեխաները պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T12:19+0400
2022-06-01T12:19+0400
2022-06-01T13:06+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
երեխա
կենդանաբանական այգի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961501_0:0:1601:901_1920x0_80_0_0_5751c28ecb56e30b89ee8e159920ef3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր մասնավոր կենդանաբանական այգում մեծ միջոցառում է կազմակերպվել հայրենիքի համար զոհվածների երեխաների համար։ Միջոցառման տեսանյութը գործարարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։«Նրանց հայրերը հայրենիքի համար չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանց բալիկները ջերմության պակաս երբևէ չպետք է զգան, նրանց ընտանիքները մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում»,–գրել է Ծառուկյանը:Երեխաները շրջել են մասնավոր կենդանաբանական այգում և մասնակցել հայտնի մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառմանը։«Մեր բոլոր փոքրիկները պիտի իմանան, որ այս դռներն իրենց համար միշտ բաց են։ Եվ պետք է իմանան, որ ես իրենց ընկերն եմ, միշտ իրենց կողքին եմ»,– ասել է Ծառուկյանը։Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Այդ օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվում։Հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը. Արցախի ՄԻՊ
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961501_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9074a72fdcca12dd00e6d9d95dd42e00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, երեխա, կենդանաբանական այգի
հայաստան, գագիկ ծառուկյան, երեխա, կենդանաբանական այգի
Այս դռները նրանց համար միշտ բաց են. Ծառուկյանը զոհվածների երեխաների օրը տոն է դարձրել
12:19 01.06.2022 (Թարմացված է: 13:06 01.06.2022) Գործարարի խոսքով` հայրենիքի համար զոհվածների երեխաները պետք է լինեն ուշադրության կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր մասնավոր կենդանաբանական այգում մեծ միջոցառում է կազմակերպվել հայրենիքի համար զոհվածների երեխաների համար։ Միջոցառման
տեսանյութը գործարարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նրանց հայրերը հայրենիքի համար չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանց բալիկները ջերմության պակաս երբևէ չպետք է զգան, նրանց ընտանիքները մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում»,–գրել է Ծառուկյանը:
Երեխաները շրջել են մասնավոր կենդանաբանական այգում և մասնակցել հայտնի մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառմանը։
«Մեր բոլոր փոքրիկները պիտի իմանան, որ այս դռներն իրենց համար միշտ բաց են։ Եվ պետք է իմանան, որ ես իրենց ընկերն եմ, միշտ իրենց կողքին եմ»,– ասել է Ծառուկյանը։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Այդ օրը
Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվում։