https://arm.sputniknews.ru/20220531/ynddimadir-patgamavvornery-mtan-eph-bajc-rektvorin-chgtan-42648873.html
Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ, բայց ռեկտորին չգտան
Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ, բայց ռեկտորին չգտան
Sputnik Արմենիա
Պատգամավորները ենթադրեցին, որ ԵՊՀ ռեկտորը դուռը ներսից փակել է և խուսափում է հանդիպումից։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T14:18+0400
2022-05-31T14:18+0400
2022-05-31T14:23+0400
հայաստան
պատգամավոր
երևանի պետական համալսարան (եպհ)
ռեկտոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42647975_0:167:1600:1067_1920x0_80_0_0_6455d877fc9564470ef3dbd6f2020335.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման առաջնորդերն ու մասնակիցները հասան ԵՊՀ, որտեղ ոստիկանները փակել էին համալսարանի մուտքը, և միայն բանակցություններից հետո թույլ տվեցին, որ պատգամավորները ներս մտնեն։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստ է ընդունել նրանց, սակայն շենքում տեղեկացրին, որ ռեկտորը տեղում չէ։Պատգամավորները ենթադրեցին, որ ԵՊՀ ռեկտորը դուռը ներսից փակել է և ուղղակի խուսափում է հանդիպումից։Ընդդիմադիրները ԵՊՀ շենքում փորձում էին գտնել ոչ միայն ռեկտորին, այլև պրոռեկտորներին, բայց ապարդյուն։«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ուղիղ եթերում հայտարարեց` 2 օր առաջ բոլորին ծանուցում է ուղարկվել, որ ԵՊՀ ռեկտորն այսօր` ժամը 14.00-ին, պետք է հանդիպեր ֆակուլտետների գիտխորհուրդների անդամների հետ, սակայն վերջին պահին հանդիպումը չեղարկել է։ Պատգամավորների խոսքով` պատճառն իրենց ներկայությունն է։Ընդդիմադիրները դուրս եկան ԵՊՀ–ից և շարժվեցին դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42647975_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d3fabc08a3e77ffa66be7cdf2cc5069b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատգամավոր, երևանի պետական համալսարան (եպհ), ռեկտոր
հայաստան, պատգամավոր, երևանի պետական համալսարան (եպհ), ռեկտոր
Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ, բայց ռեկտորին չգտան
14:18 31.05.2022 (Թարմացված է: 14:23 31.05.2022) Պատգամավորները ենթադրեցին, որ ԵՊՀ ռեկտորը դուռը ներսից փակել է և խուսափում է հանդիպումից։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման առաջնորդերն ու մասնակիցները հասան ԵՊՀ, որտեղ ոստիկանները փակել էին համալսարանի մուտքը, և միայն բանակցություններից հետո թույլ տվեցին, որ պատգամավորները ներս մտնեն։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստ է ընդունել նրանց, սակայն շենքում տեղեկացրին, որ ռեկտորը տեղում չէ։
Պատգամավորները ենթադրեցին, որ ԵՊՀ ռեկտորը դուռը ներսից փակել է և ուղղակի խուսափում է հանդիպումից։
Ընդդիմադիրները ԵՊՀ շենքում փորձում էին գտնել ոչ միայն ռեկտորին, այլև պրոռեկտորներին, բայց ապարդյուն։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ուղիղ եթերում հայտարարեց` 2 օր առաջ բոլորին ծանուցում է ուղարկվել, որ ԵՊՀ ռեկտորն այսօր` ժամը 14.00-ին, պետք է հանդիպեր ֆակուլտետների գիտխորհուրդների անդամների հետ, սակայն վերջին պահին հանդիպումը չեղարկել է։ Պատգամավորների խոսքով` պատճառն իրենց ներկայությունն է։
Ընդդիմադիրները դուրս եկան ԵՊՀ–ից և շարժվեցին դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը
երեկ հայտարարեց, որ շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ` իմանալու մարդկանց դիրքորոշումները։