https://arm.sputniknews.ru/20220531/turqian-shvediaji-ev-finlandiaji-nkatmamb-ir-dirqvorvoshumy-chi-pvokhi-ete-nranq-qajl-chanen-42634053.html
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, եթե նրանք քայլ չանեն
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, եթե նրանք քայլ չանեն
Sputnik Արմենիա
Անկարան ցանկանում է, որ այդ երկրներն աջակցեն «հակաահաբեկչական գործողություններին», որոնք իրականացնելու են ՆԱՏՕ-ի անդամները։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T10:05+0400
2022-05-31T10:05+0400
2022-05-31T10:20+0400
թուրքիա
նատօ
ֆինլանդիա
շվեդիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39144856_0:171:2951:1831_1920x0_80_0_0_77220d5d1f1b2adae370aee20a9cd5dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, եթե նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Economist հանդեսում հրապարակված հոդվածում։Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկությունը վճռական քայլ է, որը ձեռնարկվել է «հանուն այն բոլոր անդամների, որոնք մինչ այժմ ահաբեկչության զոհ են եղել»:Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու իրենց հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի Աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն տրամադրված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի անվտանգ չի դարձնի, որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի:
թուրքիա
ֆինլանդիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39144856_83:0:2814:2048_1920x0_80_0_0_4feb04e3fdbe42a0120bdf4d2fef00a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, նատօ, ֆինլանդիա, շվեդիա, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, նատօ, ֆինլանդիա, շվեդիա, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, եթե նրանք քայլ չանեն
10:05 31.05.2022 (Թարմացված է: 10:20 31.05.2022) Անկարան ցանկանում է, որ այդ երկրներն աջակցեն «հակաահաբեկչական գործողություններին», որոնք իրականացնելու են ՆԱՏՕ-ի անդամները։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, եթե նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Economist հանդեսում հրապարակված հոդվածում։
Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկությունը վճռական քայլ է, որը ձեռնարկվել է «հանուն այն բոլոր անդամների, որոնք մինչ այժմ ահաբեկչության զոհ են եղել»:
«Թուրքիան ցանկանում է, որ այդ երկրներն աջակցեն հակաահաբեկչական գործողություններին, որոնք իրականացնելու են ՆԱՏՕ-ի անդամները։ Ահաբեկչությունը սպառնալիք է բոլոր անդամ պետությունների համար, և թեկնածու երկրները պետք է ճանաչեն այդ փաստը նախքան կազմակերպությանն անդամակցելը: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն այդ հարցում»,- ընդգծել է Էրդողանը։
Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու իրենց հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի Աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն տրամադրված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի անվտանգ չի դարձնի, որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: