https://arm.sputniknews.ru/20220531/rd-i-nkatmamb-em-i-qaghaqakanutjuny-khelamtutjan-sur-deficit-e-zgum-agn-42641670.html
ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում. ԱԳՆ
ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ ռուսաստանցիների մտահոգությունն ու օրինական իրավունքները ԵՄ ղեկավարության կողմի սկզբունքորեն հաշվի չեն առնվում: 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T12:01+0400
2022-05-31T12:01+0400
2022-05-31T12:01+0400
ռուսաստան
պատժամիջոցներ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_0:48:1600:948_1920x0_80_0_0_ea982511969555772307fbd88aca5aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։«ԵՄ-ի կուրսի հիմքում դրված է քաղաքական խնդիր՝ ամեն գնով համերաշխություն ցուցաբերել Կիևի ռեժիմին՝ մեծացնելով ոչ իրավաչափ պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա», - ասել է Իվանովը:Ընդ որում, դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է անտեսել բազմամիլիարդանոց կորուստները, «որոնք նման կարճատեսության գործողությունների արդյունքում կրում են քաղաքացիներն ու սեփական անդամ երկրների բիզնեսը»:Նշենք, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_92:0:1508:1062_1920x0_80_0_0_f4e54e3583e9712f937072127de29336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն
ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն
ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում. ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ ռուսաստանցիների մտահոգությունն ու օրինական իրավունքները ԵՄ ղեկավարության կողմի սկզբունքորեն հաշվի չեն առնվում:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը խելամտության սուր դեֆիցիտ է զգում։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«ԵՄ-ի կուրսի հիմքում դրված է քաղաքական խնդիր՝ ամեն գնով համերաշխություն ցուցաբերել Կիևի ռեժիմին՝ մեծացնելով ոչ իրավաչափ պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա», - ասել է Իվանովը:
Ընդ որում, դիվանագետը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է անտեսել բազմամիլիարդանոց կորուստները, «որոնք նման կարճատեսության գործողությունների արդյունքում կրում են քաղաքացիներն ու սեփական անդամ երկրների բիզնեսը»:
Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, ապա Իվանովի կարծիքով, նրանց մտահոգություններն ու օրինական իրավունքները, ըստ էության, հաշվի չեն առնվում ԵՄ ղեկավարության կողմից:
Նշենք, որ ԵՄ երկրները
համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։