00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է հասնել նրան, որ Հայաստանում ծխելը ամոթ լինի․ Արսեն Թորոսյան

Պետք է հասնել նրան, որ ծխելը Հայաստանում ամոթ լինի․ Թորոսյան
Բաժանորդագրվել
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին։
Սխալ կլինի ասել, որ ծխախոտի դեմ ընդունված օրենքի դրույթներն ամբողջությամբ պահպանվում են, բայց աստիճանաբար պետք է հասնել նրան, որ ծխելը ամոթ լինի։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ անդրադառնալով Հայաստանում իրականացվող միջոցառումներին։
Թորոսյանը նշեց, որ նոր ընդունված օրենքը լիարժեք չի գործում, որովհետև ինչ-որ խնդիրներ կան հատկապես նարգիլեների օգտագործման մասով։
«Անհասկանալի հիմնավորումներով ասում են`այդ նյութերը նիկոտին չեն պարունակում, իսկ օրենքն ազդում է միայն նիկոտին պարունակող արտադրատեսակների վրա։ Կարծում եմ` ԱՆ-ն ու տեսչական մարմինները պետք է այս հարցը լուծեն և թույլ չտան, որ այդ ծխածածկույթի տակ օրենքը խախտվի»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է երկու ուղղությամբ աշխատել։ Նախ՝ այն գերատեսչությունները, որոնք պարտավոր են ստուգել օրենքի աշխատանքը (հիմնականում` ոստիկանությունը և տեսչական մարմինները) պետք է ավելի ազդեցիկ գործեն, երկրորդ՝ պետք է տնտեսվարողների առաջ բերած` օրենքը շրջանցող պատճառաբանությունների դեմն առնել:
«Հնարավոր է՝ պետք լինի ինչ-որ լաբորատոր փորձաքննություններ իրականացնել կամ օրենքում մանր շտկումներ անել, որ հնարավորինս ավելի լավ արդյունք ունենանք»,- ասաց Թորոսյանը։
Oրենքը գործում է Հայաստանի ամբողջ տարածքում, բայց ամեն տեղ չէ, որ նույն ուժով է կիրառվում:
«Այնպես չէ, որ Երևանում ու ինչ-որ հեռավոր գյուղում նույն վիճակն է, այդ փոփոխվող մշակույթը պիտի ավելի հեռու տեղեր գնա»,– ասաց նա։
Պատգամավորը կարծում է, որ ծխախոտի դեմ պայքարի ամենաազդեցիկ գործոնը գնի բարձրացումն է, իսկ Հայաստանն այդ հարցում հետ է մնում շատ երկրներից, պետք է աստիճանաբար կամ ոչ աստիճանաբար գինը բարձրացնել։

«Հատկապես տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում ծխախոտն ամենաէժանն է, երկիրը նույնիսկ ծխախոտային դրախտի վատ համբավ ունի»,- նշեց Թորոսյանը։

Ծխախոտի դեմ պայքարի մեկ այլ միջոց է գովազդի սահմանափակումը։ Դրան զուգահեռ էլ, ըստ Թորոսյանի, պետք է լինի նաև առողջ ապրելակերպի քարոզ, դպրոցում երեխաների հետ տարվող աշխատանք, ընդհանուր հասարակությունում ծխելու սովորույթի նկատմամբ վատ վերաբերմունք և այլն, որպեսզի ծխելն այնքան տհաճ լինի, որ պարզապես չընդունվի հասարակության կողմից։
Ըստ նրա՝ Հայաստանը ծխախոտի դեմ պայքարում օգտագործում է տարբեր երկրներում հաջողված մեթոդները, համատեղվում են հաջողված փորձերը։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք դրույթներ:
2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ են մտել նաև հանրային սննդի օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդմ` արգելված է ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։
Լրահոս
0