https://arm.sputniknews.ru/20220531/mvoskvajum-bacvel-e-legendar-hetakhujz-gevvorg-vardanjani-hushardzany-42648582.html
Մոսկվայում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը
Մոսկվայում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը
Sputnik Արմենիա
Գևորգ Վարդանյանի արձանը բացվել է նրա անունը կրող դպրոցի տարածքում։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T14:08+0400
2022-05-31T14:08+0400
2022-06-07T00:01+0400
գևորգ վարդանյան
արձան
մոսկվա
հետախույզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42965719_0:0:1600:900_1920x0_80_0_0_899bf2dbfa5ef22c86015c3695c99b8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Մոսկվայում՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան թիվ 2070 դպրոցի տարածքում, բացվել է լեգենդար հետախույզի հուշարձանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչովն է։ Ավելի վաղ նա ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ պատկերել է Վարդանյանին իր բազմաթիվ լուսանկարներով հայտնի կեցվածքով՝ մեջքի հետևում դրված ձեռքերով ու «ինտելեկտուալ կամային դեմքի վրա նուրբ ժպիտով»։Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին հետախուզության փոխտնօրեն Եվգենի Կոլեսնիկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայրենական մեծ պատերազմի վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ, թիվ 2070 դպրոցի ուսուցիչներև աշակերտներ:Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ,լեգենդար հետախույզներ են։ Գոհար Վարդանյանը 16 տարեկանում ընդգրկվել է իր ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբում։ 1943 թվականին այդ խումբն ապահովում էր Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը։ 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվել են ԽՍՀՄ, բայց ևս երեք տասնամյակ աշխատել են աշխարհի տարբեր երկրներում, և միայն 1986-ին են վերադարձել հայրենիք։1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: Նրա վաստակը հետախուզական գործունեությունն առանձնացվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի գերազանցության գլխավոր նշանով՝ «Պետանվտանգության պատվավոր աշխատակից»:Վարդանյանի անունը գրվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության պատմության սրահի պատվո տախտակի վրա։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42965719_221:0:1421:900_1920x0_80_0_0_17cc10e0e3f7793bd25eaab8cf11122f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ վարդանյան, արձան, մոսկվա, հետախույզ
գևորգ վարդանյան, արձան, մոսկվա, հետախույզ
Մոսկվայում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը
14:08 31.05.2022 (Թարմացված է: 00:01 07.06.2022) Գևորգ Վարդանյանի արձանը բացվել է նրա անունը կրող դպրոցի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Մոսկվայում՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան թիվ 2070 դպրոցի տարածքում, բացվել է լեգենդար հետախույզի հուշարձանը, հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչովն է։ Ավելի վաղ նա ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ պատկերել է Վարդանյանին իր բազմաթիվ լուսանկարներով հայտնի կեցվածքով՝ մեջքի հետևում դրված ձեռքերով ու «ինտելեկտուալ կամային դեմքի վրա նուրբ ժպիտով»։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին հետախուզության փոխտնօրեն Եվգենի Կոլեսնիկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայրենական մեծ պատերազմի վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ, թիվ 2070 դպրոցի ուսուցիչներև աշակերտներ:
«Բոլորս էլ գիտենք, որ երկար տարիներ ինքն ու իր կինը՝ Գոհար Վարդանյանը, աշխատել են արտասահմանում անլեգալ հետախուզության դիրքերից։ Գևորգ Անդրեևիչն իր ընտրությունը կատարել է 16 տարեկանում և կանգնել ֆաշիզմի դեմ պայքարի ուղու վրա։ Դրանից հետո տասնյակ հրաշալի գործողություններ է իրականացրել արտերկրում՝ մեր հայրենիքի ազգային անվտանգության սպառնալիքների բացահայտման ուղղությամբ և յուրաքանչյուր գործուղումից վերադարձել է հաղթանակով», - ասել է Կոլեսնիկովը։
Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ,լեգենդար հետախույզներ են։ Գոհար Վարդանյանը 16 տարեկանում ընդգրկվել է իր ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբում։ 1943 թվականին այդ խումբն ապահովում էր Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը։ 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվել են ԽՍՀՄ, բայց ևս երեք տասնամյակ աշխատել են աշխարհի տարբեր երկրներում, և միայն 1986-ին են վերադարձել հայրենիք։
1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: Նրա վաստակը հետախուզական գործունեությունն առանձնացվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի գերազանցության գլխավոր նշանով՝ «Պետանվտանգության պատվավոր աշխատակից»:
Վարդանյանի անունը գրվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության պատմության սրահի պատվո տախտակի վրա։