00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մեքենաների անկանխիկ գործարքներին առնչվող օրենքն անիմաստ քաշքշուկ է առաջացնելու. Մամուլյան

Մեքենանների անկանխիկ գործարքներին առնչվող օրենքն անիմաստ քաշքշուկների տեղիք է տալու
Բաժանորդագրվել
«Հունդաի» ընկերության ավտոմոբիլային սալոնի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեքենաների հետ կապված գործարքների անկանխիկ տարբերակին, որն իրավական ուժ է ստանալու հուլիսի 1-ից։
Մեքենաների անկանխիկ գործարքներին առնչվող օրենքը, մեծ հաշվով, ոչինչ չի տալու, պարզապես երկրորդական շուկայում գործունեություն ծավալող մարդիկ ավելի են «բարիանալու» և սկսելու են նվիրատվություններ անել գնորդներին. այսինքն` գումարը կանխիկ կվերցնեն, իսկ գործարքն իրականացնելիս կձևակերպեն որպես նվիրատվություն կամ վաճառքը կիրականացնեն սիմվոլիկ գումարով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հունդաի» ընկերության ավտոմոբիլային սալոնի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը։

«Նման գործընթացների վերահսկողությունը նախկինում էլ էր բացակայում, հիմա էլ չեմ պատկերացնում մեխանիզմները, որոնց միջոցով կարելի է վերահսկել, թե կոնկրետ անձը մեկ այլ մարդուն մեքենա վաճառե՞ց, թե՞ նվիրեց` վերցնելով կանխիկ գումարը։ Եվ սա տեղի է ունենում պետության աչքի առաջ»,- ասաց նա։

Մամուլյանի դիտարկմամբ` գնորդի և վաճառողի միջև շարունակվելու է շրջանառվել կանխիկ գումար, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է մարդն իր ապրանքը վաճառում 1000-ով և ոչ թե 10 000 դոլարով, պարզապես սույն օրենքով շուկայի մասնակիցներին անիմաստ նեղություն են տալու։ Ըստ նրա` զարտուղի ճանապարհները միշտ եղել են և միշտ կլինեն, իսկ նրանք, ովքեր ցանկանում են վերահսկել կանխիկ գործարքները, չեն հասնի իրենց նպատակին, որովհետև վերահսկման մեխանիզմները լավ չեն մշակվել։
«Անկանխիկ գործարքներ իրականացնելիս մարդիկ բանկերի հետ կշփվեն միայն անձնական մեքենաները վաճառելիս, մինչդեռ այս դեպքում անիմաստ քաշքշուկների տեղիք է տալու այս օրենքը։ Մինչ այդ, ընդունվել էր օրենք, երբ մեքենան նույն տարում վաճառելու դեպքում, անկախ քանակից, առաջանում է հարկ վճարելու անհրաժեշտություն, բայց այդ դեպքում պայմանագրով մեքենայի առուվաճառքը գրանցելիս քիչ գումար են նշում և ըստ այդմ էլ վճարում են հարկը»,- ասաց Մամուլյանը։
Նրա կարծիքով` եթե պետությունը ցանկանում է գործարքները բերել հարկային դաշտ, դա հասկանալի է, բայցևայնպես, օրենքը շրջանցելու զարտուղի ճանապարհներ շատ կան։ Վաճառողները հաշվի են առնում բոլոր ռիսկերը, ուստի նրանց այս պահին ավելի ձեռնտու է անկանխիկ գործարքը կատարել նվիրատվության տեսքով և այդպես ձևակերպել պայմանագրում, քան ընկնել քաշքշուկի մեջ, որովհետև հարկ վճարելու պարագայում պետք է հաշվապահ վարձել, հաշվետվություն ներկայացնել և այլ գործողություններ կատարել։
Հիշեցնենք` «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ կանխիկի կրճատման մասին օրենքը գործելուց հետո հնարավոր չի լինի կանխիկ գումարով բնակարան կամ ավտոմեքենա գնել, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։
Կառավարության ծրագիրը իբր սոցիալական է, բայց իրականում աջակցում է օլիգարխներին. Պարսյան
Լրահոս
0