00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրային կոմիտեի նախագահին կաշառք է տվել պաշտոնում նշանակվելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներ
ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներ
Բաժանորդագրվել
Վահագն Գևորգյանը, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ պարզելով, որ թղթապանակում ոչ թե փաստաթղթեր են, այլ կաշառք, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ըս։տ նույն աղբյուրի, նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու խնդրանքով, բայց մերժում է ստացել:
2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ.-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ջրային կոմիտե, հանդիպել Վահագն Գևորգյանին ու վերոհիշյալ պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի աշխատասեղանին փակ թղթապանակով դրել 10.000 ԱՄՆ դոլար։
Նա ասել է, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրել ուսումնասիրել դրանք: Վահագն Գևորգյանը, ըստ հաղորդագրության՝ պարզելով, որ թղթապանակում ոչ թե փաստաթղթեր են, այլ կաշառք, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, իսկ 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին:
Նա Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0