https://arm.sputniknews.ru/20220531/im-dirqvorvoshumy-grvats-e-karavarutjan-tsragrum-ai-nakharary-arcakhi-masin-42651687.html
Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
Sputnik Արմենիա
Արմեն Փամբուխչյանը պատասխանեց Արցախի վերաբերյալ հարցին, որն իշխող քաղաքական թիմի անդամներին ուղղել են ընդդիմադիր պատգամավորները։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T15:20+0400
2022-05-31T15:20+0400
2022-05-31T15:51+0400
արմեն փամբուխչյան
նախարար
հհ կառավարություն
արցախ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/06/36099169_0:27:1600:927_1920x0_80_0_0_da8aa37987d8f0320d64313f0573a595.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը կիսում է Արցախի հարցում իշխող քաղաքական թիմի դիրքորոշումը։ Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով իշխող քաղաքական թիմի անդամներին ընդդիմության ուղղած հարցին։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»–ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։Այդ հարցով ԱԺ–ում նշանակվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։Այս հայտարարությունից հետո ընդդիմությունը մայիսի 30-ին ու 31-ին անցկացված բողոքի ակցիաների շրջանակում երթով գնում է նախարարություններ` նախարարներին ուղիղ հարց տալու. «Կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/06/36099169_102:0:1498:1047_1920x0_80_0_0_317d9c44e0bb56de88627c434c026d4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն փամբուխչյան, նախարար, հհ կառավարություն, արցախ, հայաստան
արմեն փամբուխչյան, նախարար, հհ կառավարություն, արցախ, հայաստան
Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
15:20 31.05.2022 (Թարմացված է: 15:51 31.05.2022) Արմեն Փամբուխչյանը պատասխանեց Արցախի վերաբերյալ հարցին, որն իշխող քաղաքական թիմի անդամներին ուղղել են ընդդիմադիր պատգամավորները։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը կիսում է Արցախի հարցում իշխող քաղաքական թիմի դիրքորոշումը։ Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով իշխող քաղաքական թիմի անդամներին ընդդիմության ուղղած հարցին։
«Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում։ Տարվող բանակցությունները ես ամբողջությամբ կիսում եմ, սա իմ անձնական դիրքորոշումն է։ Ես կարծում եմ, որ ԱԻՆ–ը և ԱԻ նախարարն իրավասու չեն նման գնահատական տալ։ Ես միայն կասեմ, որ կառավարության ծրագրով կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում եմ իմը»,–ասաց Փամբուխչյանը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»–ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այդ հարցով ԱԺ–ում նշանակվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։
Այս հայտարարությունից հետո ընդդիմությունը մայիսի 30-ին ու 31-ին անցկացված բողոքի ակցիաների շրջանակում երթով գնում է նախարարություններ`
նախարարներին ուղիղ հարց տալու. «Կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»։