https://arm.sputniknews.ru/20220531/hatuk-stvorabazhanum-pnn-mrcujt-e-hajtararel-zvorakvochi-entaka-tsragravvorvoghneri-hamar-42663041.html
Հատուկ ստորաբաժանում. ՊՆ-ն մրցույթ է հայտարարել զորակոչի ենթակա ծրագրավորողների համար
Հատուկ ստորաբաժանում. ՊՆ-ն մրցույթ է հայտարարել զորակոչի ենթակա ծրագրավորողների համար
Sputnik Արմենիա
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ: 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T18:30+0400
2022-05-31T18:30+0400
2022-05-31T18:57+0400
մրցույթ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
նորակոչիկ
զորակոչիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1559/46/15594616_0:0:1025:577_1920x0_80_0_0_6e17ebe3ffd2130367bab5bb0cec996a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զորակոչի ենթակա ծրագրավորողների համար` հատուկ ստորաբաժանման մեջ ներառելու նպատակով։Նշվում է, որ մրցույթի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը, դրանց արդյունավետ կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելը։2022թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.Մրցույթին կարող են մասնակցել առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կամ միջին մասնագիտական ավարտական վկայական ունեցող զորակոչիկները։Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ 1991.mil.am կայքում գրանցված լինելու դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան կրթական ծրագրով ավարտական վկայականի պատճենները և զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը:Մրցույթն անցկացվելու է երեք փուլով. մաթեմատիկայի և տրամաբանության թեստ, մասնագիտական թեստ և հարցազրույց։Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ:Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ 1991@mil.am։ Հեռախոս՝ 1-28:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1559/46/15594616_0:0:909:682_1920x0_80_0_0_213389b7fae99a33bea8096c6c64323e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցույթ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նորակոչիկ, զորակոչիկ
մրցույթ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նորակոչիկ, զորակոչիկ
Հատուկ ստորաբաժանում. ՊՆ-ն մրցույթ է հայտարարել զորակոչի ենթակա ծրագրավորողների համար
18:30 31.05.2022 (Թարմացված է: 18:57 31.05.2022) Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը
մրցույթ է հայտարարել զորակոչի ենթակա ծրագրավորողների համար` հատուկ ստորաբաժանման մեջ ներառելու նպատակով։
Նշվում է, որ մրցույթի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը, դրանց արդյունավետ կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելը։
2022թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.
1.
մեքենայական ուսուցում,
2.
տվյալների ճարտարագիտություն,
3.
տվյալների վերլուծություն և վիճակագրություն։
Մրցույթին կարող են մասնակցել առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կամ միջին մասնագիտական ավարտական վկայական ունեցող զորակոչիկները։
Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ 1991.mil.am կայքում գրանցված լինելու դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան կրթական ծրագրով ավարտական վկայականի պատճենները և զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը:
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով. մաթեմատիկայի և տրամաբանության թեստ, մասնագիտական թեստ և հարցազրույց։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել
1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝
1991@mil.am։ Հեռախոս՝ 1-28: