https://arm.sputniknews.ru/20220531/ete-ajstegh-cheq-yndunum-karogh-e-ganq-tner-nakhararnery-chhandipecin-patgamavvorneri-het-42644517.html
«Եթե այստեղ չեք ընդունում, կարող է գանք տներ». Իշխան Սաղաթելյանը՝ նախարարներին
«Եթե այստեղ չեք ընդունում, կարող է գանք տներ». Իշխան Սաղաթելյանը՝ նախարարներին
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման երթը շարունակվում է։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T12:43+0400
2022-05-31T12:43+0400
2022-05-31T12:51+0400
նախարար
ընդդիմություն
իշխան սաղաթելյան
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42644113_0:84:1601:984_1920x0_80_0_0_4336de7ef77358a9ca0b2a9e9fc5600b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Նախարարությունների շենքի առջև «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե քանի որ նախարարները խուսափում են իրենց հետ հանդիպել, երթը կշարունակեն այլ ուղղությամբ։Նշենք, որ ընդդիմադիրներն ԱԳՆ–ի, ԿԳՄՍՆ–ի և արդարադատության նախարարությունների շենքի առջև էին։«Արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները վախենում և խուսափում են ընդդիմադիր նպատգամավորների հետ հանդիպելուց։ Եթե երկար փախած մնաք և եթե այստեղ չեք ընդունում մեզ, կարող է գանք նաև ձեր տներ»,–ասաց Սաղաթելյանը։Այժմ ընդդիմության երթը շարունակվում է։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42644113_88:0:1511:1067_1920x0_80_0_0_bff0dd804998429f5e95575704baa09e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, ընդդիմություն, իշխան սաղաթելյան, երթ
նախարար, ընդդիմություն, իշխան սաղաթելյան, երթ
«Եթե այստեղ չեք ընդունում, կարող է գանք տներ». Իշխան Սաղաթելյանը՝ նախարարներին
12:43 31.05.2022 (Թարմացված է: 12:51 31.05.2022) «Դիմադրություն» շարժման երթը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Նախարարությունների շենքի առջև «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե քանի որ նախարարները խուսափում են իրենց հետ հանդիպել, երթը կշարունակեն այլ ուղղությամբ։
Նշենք, որ ընդդիմադիրներն ԱԳՆ–ի, ԿԳՄՍՆ–ի և արդարադատության նախարարությունների շենքի առջև էին։
«Արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները վախենում և խուսափում են ընդդիմադիր նպատգամավորների հետ հանդիպելուց։ Եթե երկար փախած մնաք և եթե այստեղ չեք ընդունում մեզ, կարող է գանք նաև ձեր տներ»,–ասաց Սաղաթելյանը։
Այժմ ընդդիմության երթը շարունակվում է։
Հավելենք, որ նախարարների մեծ մասն այս պահին ԱԺ–ում են։ Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հեռախոսազրույց ունեցավ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ ու տեղեկացրեց՝ նախարարն ասել է, որ գործեր ունի և կես ժամվա ընթացքում եթե ազատվի, կզանգահարի և գուցե ընդունի։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։