https://arm.sputniknews.ru/20220531/em-patzhamijvocneri-6rd-patety-taratsvum-e-rusastanjan-80-oligarkhi-ev-3-herustaaliqi-vra-42666083.html
ԵՄ պատժամիջոցների 6–րդ փաթեթը տարածվում է ռուսաստանյան 80 օլիգարխի և 3 հեռուստաալիքի վրա
ԵՄ պատժամիջոցների 6–րդ փաթեթը տարածվում է ռուսաստանյան 80 օլիգարխի և 3 հեռուստաալիքի վրա
Sputnik Արմենիա
Պատժամիջոցները թույլ կտան SWIFT համակարգից անջատել ռուսական առաջին բանկն ու առաջին անգամ նավթային էմբարգո կիրառել։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T19:45+0400
2022-05-31T19:45+0400
2022-05-31T19:47+0400
եվրամիություն
պատժամիջոցներ
ռուսաստան
նավթ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24702375_0:0:1600:900_1920x0_80_0_0_09a1074a95e12daac9fb4d61cc00cb92.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթը տարածվում է ՌԴ 80 օլիգարխների և ռուսական երեք հեռուստաալիքների վրա։ Այս մասին մայիսի 30-31-ը Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։Ավելի վաղ նույն միջոցառման շրջանակում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ԵՄ–ն տարեվերջին ռուսաստանյան նավթի արտահանումը կկրճատի 92%–ով։Նշենք, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում: Նախատեսվածի համաձայն` ՌԴ–ից նավթի և նավթամթերքի արտահանման արգելը կտարածվի դեռ միայն ծովով մատակարարումներին։ Գազատարով նավթի մատակարարումների համար բացառություն է արվել, որը «շուտով կվերանայվի»։ Սակայն կորնկրետ ժամկետներ չի նշվում։ԵՄ–ն նախկինում բազմիցս հերքել է, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում պարենամթերքի հետ կապված գլոբալ իրավիճակի վրա` պատասխանատվությունը բարդելով բացառապես Մոսկվայի գործողությունների վրա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան արել է հնարավոր ամեն բան պարենային խնդիրը կարգավորելու համար այն ժամանակ, երբ Արևմուտքն արգելափակում է ռուսական նավերի մուտքը սեփական նավահանգիստներ և արհեստականորեն ճգնաժամ հրահրում։Հետևանքները բոլորը կզգան․ Լավրովը՝ Արևմուտքի հիբրիդային պատերազմի մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24702375_199:0:1399:900_1920x0_80_0_0_2e627e10bea957d9b55e25121a35e263.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, պատժամիջոցներ, ռուսաստան, նավթ, ուկրաինա, պատերազմ
եվրամիություն, պատժամիջոցներ, ռուսաստան, նավթ, ուկրաինա, պատերազմ
ԵՄ պատժամիջոցների 6–րդ փաթեթը տարածվում է ռուսաստանյան 80 օլիգարխի և 3 հեռուստաալիքի վրա
19:45 31.05.2022 (Թարմացված է: 19:47 31.05.2022) Պատժամիջոցները թույլ կտան SWIFT համակարգից անջատել ռուսական առաջին բանկն ու առաջին անգամ նավթային էմբարգո կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթը տարածվում է ՌԴ 80 օլիգարխների և ռուսական երեք հեռուստաալիքների վրա։ Այս մասին մայիսի 30-31-ը Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վեցերորդ փաթեթը շատ կարևոր է։ Այն պատժամիջոցներ է նախատեսում շուրջ 80 օլիգարխների, ինչպես նաև 3 հեռուստաալիքի նկատմամբ։ Բացի այդ, այն թույլ կտա SWIFT համակարգից անջատել ռուսաստանյան առաջին բանկն ու առաջին անգամ նավթային էմբարգո կիրառել», – հայտնել է Մակրոնը։
Ավելի վաղ նույն միջոցառման շրջանակում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ԵՄ–ն տարեվերջին ռուսաստանյան նավթի արտահանումը կկրճատի 92%–ով։
Նշենք, որ ԵՄ երկրները
համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում: Նախատեսվածի համաձայն` ՌԴ–ից նավթի և նավթամթերքի արտահանման արգելը կտարածվի դեռ միայն ծովով մատակարարումներին։ Գազատարով նավթի մատակարարումների համար բացառություն է արվել, որը «շուտով կվերանայվի»։ Սակայն կորնկրետ ժամկետներ չի նշվում։
ԵՄ–ն նախկինում բազմիցս հերքել է, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում պարենամթերքի հետ կապված գլոբալ իրավիճակի վրա` պատասխանատվությունը բարդելով բացառապես Մոսկվայի գործողությունների վրա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան արել է հնարավոր ամեն բան պարենային խնդիրը կարգավորելու համար այն ժամանակ, երբ Արևմուտքն արգելափակում է ռուսական նավերի մուտքը սեփական նավահանգիստներ և արհեստականորեն ճգնաժամ հրահրում։