https://arm.sputniknews.ru/20220531/arcakhy-erbeq-aveli-mets-bjuje-chi-unecel-pashinjany-nerkajacrel-hatkacvats-ajakcutjan-chapy-42636727.html
Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է աջակցության չափը
Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է աջակցության չափը
Sputnik Արմենիա
2022թ-ին ՀՀ բյուջեով Արցախին տրամադրելու համար նախատեսված գումարը 144 մլրդ դրամ է։ Դրանից բացի Արցախում բնակարանաշինության համար այս տարի հատկացվելու է նաև... 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T11:27+0400
2022-05-31T11:27+0400
2022-05-31T11:33+0400
արցախ
բյուջե
նիկոլ փաշինյան
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464444_0:0:1600:901_1920x0_80_0_0_f1bf47a6650362493e68dd5d15837771.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 2020թ-ի նոյեմբերից հետո Արցախում իրականացվել է 136 մլրդ դրամի ծրագիր։ Դրանից 120 մլրդ-ը` 2021թ-ի ընթացքում ։Այս մասին այսօր ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նաև նշեց, որ գույքային վնաս կրած արցախցիներին տրվել է գումարային փոխհատուցում։ 108 000 մարդ ամիսներ շարունակ ստացել են 68 000 դրամի աջակցություն։Փաշինյանը համեմատության համար հիշեցրեց, որ Արցախի ամենաբարձր բյուջեն 2019թ-ին եղել է 117.9 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ-ը վճարվել է ՀՀ բյուջեից։ 2021-ին Արցախի բյուջեի եկամուտները եղել են 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ-ը վճարել է Հայաստանը։«Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ը Արցախին երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը։Արդյունքում, ըստ Փաշինյանի, Արցախում 2022թ-ին 20 տոկոսով աճել են կենսաթոշակներն ու նպաստները։ՀՀ պետական ծրագրերն Արցախում այս տարի ևս շարունակվում են։ 2022թ-ին ՀՀ բյուջեով Արցախին տրամադրելու համար նախատեսված գումարը 144 մլրդ դրամ է։ Դրանից բացի, Արցախում բնակարանաշինության համար այս տարի հատկացվելու է նաև լրացուցիչ 30 մլրդ դրամ։Եկամտային մասը մենք գերակատարել ենք. Փաշինյանը ներկայացնում է բյուջեի կատարողականը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42464444_75:0:1495:1065_1920x0_80_0_0_22a1e9d97025f4ddc808bd16e9daa81c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բյուջե, նիկոլ փաշինյան, հայաստան, աժ (ազգային ժողով)
արցախ, բյուջե, նիկոլ փաշինյան, հայաստան, աժ (ազգային ժողով)
Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է աջակցության չափը
11:27 31.05.2022 (Թարմացված է: 11:33 31.05.2022) 2022թ-ին ՀՀ բյուջեով Արցախին տրամադրելու համար նախատեսված գումարը 144 մլրդ դրամ է։ Դրանից բացի Արցախում բնակարանաշինության համար այս տարի հատկացվելու է նաև լրացուցիչ 30 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 2020թ-ի նոյեմբերից հետո Արցախում իրականացվել է 136 մլրդ դրամի ծրագիր։ Դրանից 120 մլրդ-ը` 2021թ-ի ընթացքում ։
Այս մասին այսօր ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ` Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարում. 2021թ-ին Արցախի բնակչության ողջ կոմունալ ծախսերը` հոսանք, ջուր, գազ, նաև կապի ծառայություններ, վճարվել են ՀՀ կառավարության կողմից։ Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը վճարվել է ՀՀ կառավարության միջոցներով` պատգամավորներից սկսած, ուսուցիչներով վերջացրած, բոլորի աշխատավարձերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից։ Արցախի առողջապահության ծախսերը վճարել է ՀՀ կառավարությունը` ՀՀ ժողովրդի վճարած հարկերից»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ գույքային վնաս կրած արցախցիներին տրվել է գումարային փոխհատուցում։ 108 000 մարդ ամիսներ շարունակ ստացել են 68 000 դրամի աջակցություն։
Փաշինյանը համեմատության համար հիշեցրեց, որ Արցախի ամենաբարձր բյուջեն 2019թ-ին եղել է 117.9 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ-ը վճարվել է ՀՀ բյուջեից։ 2021-ին Արցախի բյուջեի եկամուտները եղել են 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ-ը վճարել է Հայաստանը։
«Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ը Արցախին երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը։
Արդյունքում, ըստ Փաշինյանի, Արցախում 2022թ-ին 20 տոկոսով աճել են կենսաթոշակներն ու նպաստները։
ՀՀ պետական ծրագրերն Արցախում այս տարի ևս շարունակվում են։ 2022թ-ին ՀՀ բյուջեով Արցախին տրամադրելու համար նախատեսված գումարը 144 մլրդ դրամ է։ Դրանից բացի, Արցախում բնակարանաշինության համար այս տարի հատկացվելու է նաև լրացուցիչ 30 մլրդ դրամ։