https://arm.sputniknews.ru/20220531/apranqashrjanarutjunn-atshel-e-12vov-handipel-en-khachaturjann-u-gharibashvilin-42658856.html
Ապրանքաշրջանառությունն աճել է 12%–ով. հանդիպել են Խաչատուրյանն ու Ղարիբաշվիլին
Ապրանքաշրջանառությունն աճել է 12%–ով. հանդիպել են Խաչատուրյանն ու Ղարիբաշվիլին
Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ Թբիլիսին Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կողմնակից է և պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը: 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T17:03+0400
2022-05-31T17:03+0400
2022-05-31T17:06+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
վահագն խաչատուրյան
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42657319_0:0:1280:721_1920x0_80_0_0_5b5c6ab8b66d516468afc7dc4f4fca60.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%–ով և կազմել 170, 49 մլն դոլար։ Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը համոզմունք են հայտնել, որ երկրները առևտրաշրջանառության ավելացման մեծ ներուժ ունեն։Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր:Զուրաբիշվիլին ասել է` ինչ է գրել ՀՀ նախագահը պատվավոր հյուրերի գրքումԽաչատուրյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և վրացական կառավարության ղեկավարի առաջարկած «Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը»: Նշվել է, որ այդ նախաձեռնությունը ենթադրում է երեք երկրների միջև երկխոսության ձևաչափի ստեղծում և փոխշահավետ ուղղություններով համագործակցություն:«Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից և պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը»,- ասել է Ղարիբաշվիլին:Կողմերը քննարկել են էներգետիկայի, առևտրի, տրանսպորտային հաղորդակցությունների և Սևծովյան անվտանգության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:Հիշեցնենք, որ Խաչատուրյանը պաշտոնական այցով է մեկնել Վրաստան։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42657319_33:0:1153:840_1920x0_80_0_0_41aaa2d45880e64e4c5969861760f3c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, վահագն խաչատուրյան, իրակլի ղարիբաշվիլի
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, վահագն խաչատուրյան, իրակլի ղարիբաշվիլի
Ապրանքաշրջանառությունն աճել է 12%–ով. հանդիպել են Խաչատուրյանն ու Ղարիբաշվիլին
17:03 31.05.2022 (Թարմացված է: 17:06 31.05.2022) Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ Թբիլիսին Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կողմնակից է և պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%–ով և կազմել 170, 49 մլն դոլար։ Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։
Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը համոզմունք են հայտնել, որ երկրները առևտրաշրջանառության ավելացման մեծ ներուժ ունեն։
Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր:
Խաչատուրյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և վրացական կառավարության ղեկավարի առաջարկած «Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը»: Նշվել է, որ այդ նախաձեռնությունը ենթադրում է երեք երկրների միջև երկխոսության ձևաչափի ստեղծում և փոխշահավետ ուղղություններով համագործակցություն:
«Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից և պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Կողմերը քննարկել են էներգետիկայի, առևտրի, տրանսպորտային հաղորդակցությունների և Սևծովյան անվտանգության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: