https://arm.sputniknews.ru/20220531/alievy-zangel-e-putinin-qnnarkel-en-lgh-harcy-42646158.html
Ալիևը զանգել է Պուտինին. քննարկել են ԼՂ հարցը
Ալիևը զանգել է Պուտինին. քննարկել են ԼՂ հարցը
Sputnik Արմենիա
Իլհամ Ալիևը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T13:09+0400
2022-05-31T13:09+0400
2022-05-31T13:11+0400
ռուսաստան
ադրբեջան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26061280_0:158:3077:1889_1920x0_80_0_0_2fd66147fc3cb943ead13f1cd15099bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։Բացի այդ, Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներում։Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26061280_174:0:2903:2047_1920x0_80_0_0_ecc45b64a91a0a15a7840acf6c5d7349.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, լեռնային ղարաբաղ
ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, լեռնային ղարաբաղ
Ալիևը զանգել է Պուտինին. քննարկել են ԼՂ հարցը
13:09 31.05.2022 (Թարմացված է: 13:11 31.05.2022) Իլհամ Ալիևը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: