https://arm.sputniknews.ru/20220531/adrbejani-zun-nerqin-hand-gjughi-mvot-gtnvvogh-bardzunqum-araj-e-ekel-evs-2-hatvatsum-42666952.html
Ադրբեջանի ԶՈւ–ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում
Ադրբեջանի ԶՈւ–ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում
Sputnik Արմենիա
Հին գյուղի և գերեզմանատան ուղղությամբ առաջ գալուց բացի, ադրբեջանական ստորաբաժանումները ևս երկու ուղղությամբ են ճանապարհ հարթել։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T20:31+0400
2022-05-31T20:31+0400
2022-07-11T18:48+0400
հայաստան
սյունիք
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35438373_0:166:1600:1067_1920x0_80_0_0_de8112761948cc66d2193b625aea3315.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց 2022 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։Թարմ կադրերում նկատվում է, որ արդեն իսկ հաստատված առաջխաղացումից բացի (սլաք 1), ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել ևս երկու հատվածում (սլաք 2 և 3)` խորանալով Սյունիքի մարզի տարածք։Մի դեպքում (սլաք 2) ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվել ապրիլի 20-ից հետո, մյուս դեպքում` (սլաք 3) ենթադրաբար մայիսին։Ներքին Հանդ գյուղի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն առաջխաղացման մասին։ Դա զարմանալի չէ` հաշվի առնելով լեռնային տեղանքը։Մենք ՀՀ ՊՆ հարցում ենք ուղարկել պարզելու համար` երբ է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը ՀՀ տարածք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։Նշենք, որ սա Սյունիքի հարավի միակ հատվածը չէ, ուր ներխուժել է Ադրբեջանի ԶՈւ–ն։ Sputnik Արմենիան պարզել էր, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասար կոչվող բարձունքի հատվածում։Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել էր առաջխաղացման փաստը։ Մեզ հայտնել էին, որ հակառակորդը մարտական դիրքեր է տեղադրել 2021 թվականի մայիս–հունիսին։
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35438373_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0cdbc08bb7a266f25b67c26b8b3a8905.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, սյունիք, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ադրբեջանի ԶՈւ–ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում
20:31 31.05.2022 (Թարմացված է: 18:48 11.07.2022) Հին գյուղի և գերեզմանատան ուղղությամբ առաջ գալուց բացի, ադրբեջանական ստորաբաժանումները ևս երկու ուղղությամբ են ճանապարհ հարթել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։
Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին
տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց 2022 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։
Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն
հաստատեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։
Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։
Թարմ կադրերում նկատվում է, որ արդեն իսկ հաստատված առաջխաղացումից բացի (սլաք 1), ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել ևս երկու հատվածում (սլաք 2 և 3)` խորանալով Սյունիքի մարզի տարածք։
Մի դեպքում (սլաք 2) ճանապարհաշինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվել ապրիլի 20-ից հետո, մյուս դեպքում` (սլաք 3) ենթադրաբար մայիսին։
Ներքին Հանդ գյուղի բնակիչները
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն առաջխաղացման մասին։ Դա զարմանալի չէ` հաշվի առնելով լեռնային տեղանքը։
Մենք ՀՀ ՊՆ հարցում ենք ուղարկել պարզելու համար` երբ է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը ՀՀ տարածք։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Նշենք, որ սա Սյունիքի հարավի միակ հատվածը չէ, ուր ներխուժել է Ադրբեջանի ԶՈւ–ն։
Sputnik Արմենիան պարզել էր, որ Ադրբեջանի ստորաբաժանումները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասար կոչվող բարձունքի հատվածում։
Ավելի ուշ
ՀՀ ՊՆ–ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել էր առաջխաղացման փաստը։ Մեզ հայտնել էին, որ հակառակորդը մարտական դիրքեր է տեղադրել 2021 թվականի մայիս–հունիսին։