https://arm.sputniknews.ru/20220531/93-andz-vorpes-meghadrjal-e-nergravvel-arcakhic-bervats-zenq-zinamterq-pahelu-hamar-42635717.html
93 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախից բերված զենք-զինամթերք պահելու համար
93 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախից բերված զենք-զինամթերք պահելու համար
Sputnik Արմենիա
Քրգործերում նյութերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից: 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T11:01+0400
2022-05-31T11:01+0400
2022-05-31T11:17+0400
արցախ
արցախյան պատերազմ
զենք
զինամթերք
հհ գլխավոր դատախազություն
քրեական գործ
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39742375_0:144:855:625_1920x0_80_0_0_c0bb91d39f135eca278272c56c66245e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ պատերազմով պայմանավորված, ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու դեպքերի առթիվ 219 քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրգործ:Քրգործերում նյութերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից:Հայտնաբերվել են հիմնականում ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տեսակի նռնակներ և այլն։Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալի մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու արդյունքում:Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39742375_0:64:855:705_1920x0_80_0_0_15c17c49ec51cb252acccd7193b5ccbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախյան պատերազմ, զենք, զինամթերք, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ, մեղադրանք
արցախ, արցախյան պատերազմ, զենք, զինամթերք, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ, մեղադրանք
93 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախից բերված զենք-զինամթերք պահելու համար
11:01 31.05.2022 (Թարմացված է: 11:17 31.05.2022) Քրգործերում նյութերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ պատերազմով պայմանավորված, ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու դեպքերի առթիվ 219 քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը
հայտնում է դատախազությունը` հավելելով, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրգործ:
«Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Քրգործերում նյութերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից:
Հայտնաբերվել են հիմնականում ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տեսակի նռնակներ և այլն։
Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալի մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու արդյունքում:
Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: