https://arm.sputniknews.ru/20220531/2020t-i-hamemat-petakan-partqn-atshel-e-64-tvokvosvov-finansneri-nakharar-42641935.html
2020թ-ի համեմատ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով. ֆինանսների նախարար
2020թ-ի համեմատ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ երկկողմանի հարաբերություներում առաջին տեղում ՌԴ–ն է, որը ՀՀ արտաքին պարտքի մեջ բավական ակտիվ պորտֆել ունի` շուրջ 7 տոկոս։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T12:08+0400
2022-05-31T12:08+0400
2022-05-31T12:18+0400
տիգրան խաչատրյան
աժ (ազգային ժողով)
պետական պարտք
բյուջե
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40117059_26:35:1501:865_1920x0_80_0_0_af3c8c62c3aff1634852d6547739faa7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պարտքը 2021թ–ի տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ (9 մլրդ 226 մլն դոլար )Այսօր ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով նախորդ տարվա հիմնական տնտեսական ցուցանիշները։«Արտաքին պարտքը 2 տրլն 972 մլրդ է, ներքին պարտքը` 1 տրլն 237 մլրդ դրամ»,– ասաց նախարարը։Խաչատրյանը հայտնեց, որ 2020թ–ի համեմատ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով։Ֆինանսների նախարարը հայտնեց, որ երկկողմանի հարաբերություներում առաջին տեղում ՌԴ–ն է, որը ՀՀ-ն արտաքին պարտքի մեջ բավական ակտիվ պորտֆել ունի` շուրջ 7 տոկոս։ Ճապոնիայի կառավարության պորտֆելը 4.3 տոկոս է, Ֆրանսիայինը` 3.2։Պարտքի կառավարելիության տեսանկյունից ֆինանսների նախարարը կարևորեց, որպեսզի դրա առնվազն 25 տոկոսը լինի ազգային արժույթով արտահայտված` նվազեցնելու համար դոլարային փոխարժեքից դրա կախվածությունը։ Ըստ նրա` այս պահին ՀՀ պետական պարտքի կառուցվածքում 28.8 տոկոսը դրամական պարտքերն են։Ինչ վերաբերում պարտքի վերադարձին, Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ պարտքի վերադարձի տեսանկյունից ամենածանր տարին լինելու է 2025թ–ը, երբ կլրանա եվրոպարտատոմսերի մարման վերջնաժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40117059_123:0:1323:900_1920x0_80_0_0_b95dd103265bc91c6d2838a60f155163.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան խաչատրյան, աժ (ազգային ժողով), պետական պարտք, բյուջե, հայաստան
տիգրան խաչատրյան, աժ (ազգային ժողով), պետական պարտք, բյուջե, հայաստան
2020թ-ի համեմատ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով. ֆինանսների նախարար
12:08 31.05.2022 (Թարմացված է: 12:18 31.05.2022) Ֆինանսների նախարարը հայտնեց, որ երկկողմանի հարաբերություներում առաջին տեղում ՌԴ–ն է, որը ՀՀ արտաքին պարտքի մեջ բավական ակտիվ պորտֆել ունի` շուրջ 7 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պարտքը 2021թ–ի տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ (9 մլրդ 226 մլն դոլար )
Այսօր ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով նախորդ տարվա հիմնական տնտեսական ցուցանիշները։
«Արտաքին պարտքը 2 տրլն 972 մլրդ է, ներքին պարտքը` 1 տրլն 237 մլրդ դրամ»,– ասաց նախարարը։
Խաչատրյանը հայտնեց, որ 2020թ–ի համեմատ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով։
«Մենք շարունակում ենք ունենալ չափազանց մեծ կշիռ մեր արտաքին արտարժութային վարկերի պորտֆելում։ Դրանցից առավել մեծ նշանակություն ունի ՀԲ խմբի անդամ միջազգային զարգացման ընկերակցության անդամ մեր գործընկերների հետ համագործակցությունը, որոնց բաժնեմասը մեր արտաքին պարտքի 20 տոկոսն է կազմում։ Երկրորդը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն է, որը ֆինանսավորել է 18.4 տոկոսը։ Եվրոպական ներդրումային բանկն ու նի զգալի կշիռ, Եվրասիական բանկը ևս արդեն ունի նշանակալի տեղ։ Գերմանական KFW բանկը շուրջ 6 տոկոս ունի, »,– ասաց Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ երկկողմանի հարաբերություներում առաջին տեղում ՌԴ–ն է, որը ՀՀ-ն արտաքին պարտքի մեջ բավական ակտիվ պորտֆել ունի` շուրջ 7 տոկոս։ Ճապոնիայի կառավարության պորտֆելը 4.3 տոկոս է, Ֆրանսիայինը` 3.2։
Պարտքի կառավարելիության տեսանկյունից ֆինանսների նախարարը կարևորեց, որպեսզի դրա առնվազն 25 տոկոսը լինի ազգային արժույթով արտահայտված` նվազեցնելու համար դոլարային փոխարժեքից դրա կախվածությունը։ Ըստ նրա` այս պահին ՀՀ պետական պարտքի կառուցվածքում 28.8 տոկոսը դրամական պարտքերն են։
Ինչ վերաբերում պարտքի վերադարձին, Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ պարտքի վերադարձի տեսանկյունից ամենածանր տարին լինելու է 2025թ–ը, երբ կլրանա եվրոպարտատոմսերի մարման վերջնաժամկետը։