https://arm.sputniknews.ru/20220530/popokhutjunner-eatm-um-arcanc-arevtri-volortum-inchpes-kpokhven-gnern-u-tsarajutjunnery-42614753.html
Փոփոխություններ ԵԱՏՄ-ում՝ առցանց առևտրի ոլորտում. ինչպես կփոխվեն գներն ու ծառայությունները
Փոփոխություններ ԵԱՏՄ-ում՝ առցանց առևտրի ոլորտում. ինչպես կփոխվեն գներն ու ծառայությունները
Sputnik Արմենիա
Անցած շաբաթ Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց առևտրի ոլորտում միասնական եվրասիական ասոցիացիայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրվեց: 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T23:37+0400
2022-05-30T23:37+0400
2022-05-31T13:14+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
առցանց վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/526/11/5261130_0:0:1600:901_1920x0_80_0_0_155be015b02be8e59ea7c3dcce4272ac.jpg
Սերգեյ Լեսկով, SputnikԽոշորագույն առևտրային առցանց-հարթակների ներկայացուցիչները կարծում են, որ դա թույլ կտա նվազեցնել ֆինանսական ռիսկերը, կնվազեցնի ապրանքների արժեքն ու կպաշտպանի գնորդների իրավունքները միության երկրներում: Մանրամասները՝ Sputnik-ի նյութում ։Ի՞նչ են առաջարկում երկրներըՀամաձայնագիրը ստորագրվել է, բայց պետք է մանրամասն քննարկել, թե ինչն է պետք նոր միջպետական կառույցի շրջանակում «ընդհանուր հայտարարի» բերել։ Sputnik-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Առցանց առևտրի ընկերությունների ռուսական ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը։Սակայն, նրա խոսքով, արդեն համաժողովի շրջանակում անցկացվող բանակցությունների ժամանակ միության բոլոր երկրների ներկայացուցիչները պաշտպանել են առաջարկներից մեկը։ԵԱՏՄ երկրների առցանց առևտրի ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների կարծիքով՝ եթե նրանց հրաժարվեն կրկնակի հարկումից, վերջնական սպառողի համար ապրանքների արժեքը կնվազի:Գների իջեցմանը հնարավոր կլինի հասնել նաև ապրանքաշրջանառության ավելացման և Ռուսաստանում զուգահեռ ներմուծման օրինականացման հաշվին։ Համաժողովի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՌԴ արդյունաբերության նախարարության ներքին առևտրի զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Լոբանովը։Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն, որը կարգավորման կարիք ունի, Արտյոմ Սոկոլովն առանձնացնում է Միության տարածքում ապրանքների առանձին կատեգորիաների՝ ալկոհոլի, դեղերի, ոսկերչական իրերի, կենսաբանական ակտիվ հավելումների առաքումը:«Հիմա այդ ապրանքները բոլոր երկրներում չէ, որ կարելի է վաճառել։ Նույն լավ կոնյակը Հայաստանից Ռուսաստան ինտերնետով չես կարող պատվիրել, իսկ, օրինակ, Ղրղզստանում ալկոհոլի առաքում կա։ Մենք առաջարկում ենք հանել մի շարք սահմանափակումներ, օրինակ՝ թանկարժեք զարդերի և որակյալ ալկոհոլի դեպքում՝ Միության ներսում առցանց առևտրի համար», - պարզաբանել է նա։Եվս մեկ նախաձեռնություն է ներկայացրել Ղազախստանի առցանց բիզնեսի և բջջային առևտրի ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Գորոժանկինը: Նա կոչ է անում միության երկրների առցանց-հարթակներում «ՄԻՐ» բանկային քարտերի միջոցով վճարման հնարավորության տալ, ինչը կօգնի «վերադարձնել կորցրած հաճախորդներին, որոնք վճարում էին այլ վճարային համակարգերի միջոցով»:Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանությանը, ապա տարբեր երկրներում ու տարբեր առցանց-հարթակներում ապրանքի վերադարձի կամ փոխանակման կանոնները տարբեր են, առաքման ժամկետները նույնպես տարբեր են: Եվրասիական ասոցիացիայի շրջանակում մասնակիցներն առաջարկում են սահմանել միասնական ստանդարտներ, որոնք վաճառողները պարտավոր կլինեն խստորեն պահպանել:Ծրագրում են նաև անբարեխիղճ վաճառողների համար տուգանքների մեխանիզմներ մշակել՝ հաճախորդներից լուրջ բողոքներ ստացվելու դեպքում:Ե՞րբ փոփոխությունների սպասենք«Արտաքին էլեկտրոնային առևտրի ծավալների անկման ֆոնին ԵԱՏՄ երկրների էլեկտրոնային շուկայի միավորումը ընդհանուր չափանիշներով կնպաստի միության ներսում ապրանքաշրջանառության հետագա ավելացմանը», - կարծում է Արտյոմ Սոկոլովը:Ինչ վերաբերում է առցանց վաճառքի Եվրասիական նոր ասոցիացիայի աշխատանքի մեկնարկին, ապա այստեղ ամեն ինչ կախված է երկրների միջև նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախապատրաստման ու համաձայնեցման ժամկետներից: Սակայն, նրա խոսքով, դա չի ձգձգվի, քանի որ բոլոր սկզբունքային որոշումներն արդեն կայացվել են պետական մակարդակով։Այնպես որ, մոտավորապես աշնանը ԵԱՏՄ երկրների առցանց-խանութները, ամենայն հավանականությամբ, կսկսեն արդեն նոր ձևաչափով առևտուր իրականացնել։ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի շուկան աճում էԵվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալներով՝ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միության էլեկտրոնային առևտուրը կայուն աճ է ցույց տալիս։Եթե 2020 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 502 մլն դոլար, ապա 2021 թվականին այն աճել է մինչև 781 մլն դոլար:Փորձագետները կարծում են, որ այս միտման կապակցությամբ միությունում ընդհանուր շուկայի կարգավորման իրական անհրաժեշտություն է առաջացել։Անցյալ տարի էլեկտրոնային բիզնես-կառույցների ներկայացուցիչները առաջարկել էին Միության երկրների տարածքում առևտրի միասնական կանոններ մշակել։ Եվ այդ առաջարկը պետական մակարդակով աջակցություն ստացավ։«Անցյալ տարվա աշնանը մեր երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հաստատվել է էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզը, որը նաև պրոֆիլային միջազգային համաձայնագրի նախագծի մշակում է ենթադրում», - Եվրասիական տնտեսական համաժողովի բանավիճային հարթակներից մեկում հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
https://arm.sputniknews.ru/20220319/hhic-hnaravvor-klini-arcanc-arevtri-aveli-mets-tsaval-irakanacnel-aranc-maqsaturq-vtsharelu-39939888.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/526/11/5261130_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e391e3fc47a70f3937886764755e02fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, առցանց վաճառք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, առցանց վաճառք
Փոփոխություններ ԵԱՏՄ-ում՝ առցանց առևտրի ոլորտում. ինչպես կփոխվեն գներն ու ծառայությունները
23:37 30.05.2022 (Թարմացված է: 13:14 31.05.2022) Անցած շաբաթ Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց առևտրի ոլորտում միասնական եվրասիական ասոցիացիայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրվեց:
Խոշորագույն առևտրային առցանց-հարթակների ներկայացուցիչները կարծում են, որ դա թույլ կտա նվազեցնել ֆինանսական ռիսկերը, կնվազեցնի ապրանքների արժեքն ու կպաշտպանի գնորդների իրավունքները միության երկրներում: Մանրամասները՝ Sputnik-ի նյութում ։
Ի՞նչ են առաջարկում երկրները
Համաձայնագիրը ստորագրվել է, բայց պետք է մանրամասն քննարկել, թե ինչն է պետք նոր միջպետական կառույցի շրջանակում «ընդհանուր հայտարարի» բերել։ Sputnik-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Առցանց առևտրի ընկերությունների ռուսական ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը։
Սակայն, նրա խոսքով, արդեն համաժողովի շրջանակում անցկացվող բանակցությունների ժամանակ միության բոլոր երկրների ներկայացուցիչները պաշտպանել են առաջարկներից մեկը։
«Անհրաժեշտ է վերացնել կրկնակի հարկումը», - ասել է Արտյոմ Սոկոլովը: - Հիմա մենք երկու անգամ ենք ԱԱՀ-ն վճարում։ Նախ այն պետության տարածքում, որից մենք առաքում ենք ապրանքը, ապա այնտեղ, որտեղ այն ընդունվում է: Դա ուղղակի սխալ է, այդ սկզբունքը պետք է փոխել։ Դրա համար գնորդը մոտ 20% ավել է վճարում, դա ոչ մեկին ձեռնտու չէ»։
ԵԱՏՄ երկրների առցանց առևտրի ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների կարծիքով՝ եթե նրանց հրաժարվեն կրկնակի հարկումից, վերջնական սպառողի համար ապրանքների արժեքը կնվազի:
Գների իջեցմանը հնարավոր կլինի հասնել նաև ապրանքաշրջանառության ավելացման և Ռուսաստանում զուգահեռ ներմուծման օրինականացման հաշվին։ Համաժողովի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՌԴ արդյունաբերության նախարարության ներքին առևտրի զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Լոբանովը։
Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն, որը կարգավորման կարիք ունի, Արտյոմ Սոկոլովն առանձնացնում է Միության տարածքում ապրանքների առանձին կատեգորիաների՝ ալկոհոլի, դեղերի, ոսկերչական իրերի, կենսաբանական ակտիվ հավելումների առաքումը:
«Հիմա այդ ապրանքները բոլոր երկրներում չէ, որ կարելի է վաճառել։ Նույն լավ կոնյակը Հայաստանից Ռուսաստան ինտերնետով չես կարող պատվիրել, իսկ, օրինակ, Ղրղզստանում ալկոհոլի առաքում կա։ Մենք առաջարկում ենք հանել մի շարք սահմանափակումներ, օրինակ՝ թանկարժեք զարդերի և որակյալ ալկոհոլի դեպքում՝ Միության ներսում առցանց առևտրի համար», - պարզաբանել է նա։
Եվս մեկ նախաձեռնություն է ներկայացրել Ղազախստանի առցանց բիզնեսի և բջջային առևտրի ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Գորոժանկինը: Նա կոչ է անում միության երկրների առցանց-հարթակներում «ՄԻՐ» բանկային քարտերի միջոցով վճարման հնարավորության տալ, ինչը կօգնի «վերադարձնել կորցրած հաճախորդներին, որոնք վճարում էին այլ վճարային համակարգերի միջոցով»:
Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանությանը, ապա տարբեր երկրներում ու տարբեր առցանց-հարթակներում ապրանքի վերադարձի կամ փոխանակման կանոնները տարբեր են, առաքման ժամկետները նույնպես տարբեր են: Եվրասիական ասոցիացիայի շրջանակում մասնակիցներն առաջարկում են սահմանել միասնական ստանդարտներ, որոնք վաճառողները պարտավոր կլինեն խստորեն պահպանել:
Ծրագրում են նաև անբարեխիղճ վաճառողների համար տուգանքների մեխանիզմներ մշակել՝ հաճախորդներից լուրջ բողոքներ ստացվելու դեպքում:
Ե՞րբ փոփոխությունների սպասենք
«Արտաքին էլեկտրոնային առևտրի ծավալների անկման ֆոնին ԵԱՏՄ երկրների էլեկտրոնային շուկայի միավորումը ընդհանուր չափանիշներով կնպաստի միության ներսում ապրանքաշրջանառության հետագա ավելացմանը», - կարծում է Արտյոմ Սոկոլովը:
Ինչ վերաբերում է առցանց վաճառքի Եվրասիական նոր ասոցիացիայի աշխատանքի մեկնարկին, ապա այստեղ ամեն ինչ կախված է երկրների միջև նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախապատրաստման ու համաձայնեցման ժամկետներից: Սակայն, նրա խոսքով, դա չի ձգձգվի, քանի որ բոլոր սկզբունքային որոշումներն արդեն կայացվել են պետական մակարդակով։
Այնպես որ, մոտավորապես աշնանը ԵԱՏՄ երկրների առցանց-խանութները, ամենայն հավանականությամբ, կսկսեն արդեն նոր ձևաչափով առևտուր իրականացնել։
ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի շուկան աճում է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալներով՝ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միության էլեկտրոնային առևտուրը կայուն աճ է ցույց տալիս։
Եթե 2020 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 502 մլն դոլար, ապա 2021 թվականին այն աճել է մինչև 781 մլն դոլար:
Փորձագետները կարծում են, որ այս միտման կապակցությամբ միությունում ընդհանուր շուկայի կարգավորման իրական անհրաժեշտություն է առաջացել։
Անցյալ տարի էլեկտրոնային բիզնես-կառույցների ներկայացուցիչները առաջարկել էին Միության երկրների տարածքում առևտրի միասնական կանոններ մշակել։ Եվ այդ առաջարկը պետական մակարդակով աջակցություն ստացավ։
«Անցյալ տարվա աշնանը մեր երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հաստատվել է էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզը, որը նաև պրոֆիլային միջազգային համաձայնագրի նախագծի մշակում է ենթադրում», - Եվրասիական տնտեսական համաժողովի բանավիճային հարթակներից մեկում հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: