https://arm.sputniknews.ru/20220530/petq-e-hascnel-tshisht-nshanaketin-erevanum-kajacav-shushi-amen-filmi-premieran-42629957.html
Պետք է հասցնել ճիշտ նշանակետին. Երևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան
Պետք է հասցնել ճիշտ նշանակետին. Երևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան
Sputnik Արմենիա
Ֆիլմում տեղ գտած կադրերն արվել են Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Գլխավոր օպերատորի որդին զոհվել է Շուշիի մատույցներում։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T22:35+0400
2022-05-30T22:35+0400
2022-05-30T22:58+0400
արցախ
շուշի
ֆիլմ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1a/83394833_0:194:1600:1094_1920x0_80_0_0_284664b38a4d0e2a2bf532f5f62d244c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ներսում աղոթք է հնչում։ Հենց այսպես է սկսվում «Շուշի. ԱՄԵՆ» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ այսօր Կինոյի տանը։Սա «Հայոց արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի 6-րդ ֆիլմն է։ Ֆիլմաշարը սկսել է նկարել ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը, սակայն նրա մահից հետո 6-րդ մասն ավարտին է հասցրել ռեժիսոր Մարիամ Եգորյանը։Ֆիլմում ներկայացված է Շուշիի մշակութային ժառանգությունն ու եկեղեցիների պատմությունը։ Օգտագործված կադրերն արվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ։ Ֆիլմի հեղինակները նկարահանել են նաև ուղղաթիռով, և Շուշին ու Արցախի այլ քաղաքներն ու բնակավայրերը երևում են թռչնի բարձրությունից։Նա հույս հայտնեց, որ ցանկանում են ֆիլմը հասցնել իր ճիշտ նշանակետին և ցույց տալ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը աղավաղված պատմություններով քարոզչություն է անում։ Ռեժիսորը վստահեցրեց` ֆիլմում հորինված ու չփաստարկված տեղեկություն չկա, այնտեղ մասնագետներ են խոսում` Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև պատմության և ճարտարագիտության դոկտոր–պրոֆեսորներ։ Ճարտարագետները նշում են, որ հայկական եկեղեցիները կառուցվել են միջնադարյան հայկական եկեղեցաշինական ճարտարապետական կարգով, նույնիսկ Շուշիի մզկիթների ճարտարապետներն են հայեր։Ֆիլմի ընթացքում 3D ձևաչափով վերականգնվել են Շուշիի ավերված եկեղեցիները։ Անիմացիոն պատկերների շնորհիվ վերակենդանանում են Կուսանաց վանքը, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում, երբ Շուշին գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի տիրապետության ներքո: Անիմացիայով նաև ցուցադրվում են 20-րդ դարի տարբեր ժամանակների պատերազմական գործողությունները, բախումները, որոնք տեղի են ունեցել Շուշիում։«Շուշի. ԱՄԵՆ»–ը, որը տևում է 50 րոպե, վերջանում է կրկին Ղազանչեցոց եկեղեցու կադրով, երևում է այն երիտասարդը, որը պատերազմի օրերերին կիսավեր եկեղեցում թավջութակ էր նկագում։ Ֆիլմի վերջում հնչում է հետևյալ նախադասությունը` «Շուշին ընկավ. սա անակնկա՞լ էր, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»։Պրեմիերային ներկա էին հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլ անձինք։Ֆիլմաշարը շարունակվելու է, և հաջորդը լինելու է Դադիվանքի մասին, որտեղից նույնպես նախապատերազմական կադրեր կան արված։Նշենք նաև, որ ֆիլմի գլխավոր օպերատոր Գեորգի Անդրեասյանի որդին` Ժորա Անդրեասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում` Շուշիի մատույցներում։
շուշի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1a/83394833_28:0:1573:1159_1920x0_80_0_0_d71888b69357d4563febb20569179892.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, շուշի, ֆիլմ, երևան
արցախ, շուշի, ֆիլմ, երևան
Պետք է հասցնել ճիշտ նշանակետին. Երևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան
22:35 30.05.2022 (Թարմացված է: 22:58 30.05.2022) Ֆիլմում տեղ գտած կադրերն արվել են Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Գլխավոր օպերատորի որդին զոհվել է Շուշիի մատույցներում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ներսում աղոթք է հնչում։ Հենց այսպես է սկսվում «Շուշի. ԱՄԵՆ» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ այսօր Կինոյի տանը։
Սա «Հայոց արևելից կողմերի պատմություն.
Արցախ» ֆիլմաշարի 6-րդ ֆիլմն է։ Ֆիլմաշարը սկսել է նկարել ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը, սակայն նրա մահից հետո 6-րդ մասն ավարտին է հասցրել ռեժիսոր Մարիամ Եգորյանը։
Ֆիլմում ներկայացված է Շուշիի մշակութային ժառանգությունն ու եկեղեցիների պատմությունը։ Օգտագործված կադրերն արվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ։ Ֆիլմի հեղինակները նկարահանել են նաև ուղղաթիռով, և Շուշին ու
Արցախի այլ քաղաքներն ու բնակավայրերը երևում են թռչնի բարձրությունից։
«Ֆիլմում մենք քաղաքական գնահատականներ չենք տալիս, ուղղակի ցույց ենք տալիս այն, որ տվյալ ժամանակահատվածում, երբ բոլորս ականատես ենք լինում մշակութային վանդալիզմին, տեսնում ենք` անհերքելի փաստերն էլ խեղաթյուրվում են թշնամական պետության կողմից։ Այս ամենից հետո հասկանում ենք` պետք է չլռենք ու տեր կանգնենք մեր ժառանգությանը, այլապես ամեն բան կկորցնենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռեժիսոր Մարիամ Եգորյանը։
Նա հույս հայտնեց, որ ցանկանում են ֆիլմը հասցնել իր ճիշտ նշանակետին և ցույց տալ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը աղավաղված պատմություններով քարոզչություն է անում։ Ռեժիսորը վստահեցրեց` ֆիլմում հորինված ու չփաստարկված տեղեկություն չկա, այնտեղ մասնագետներ են խոսում`
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև պատմության և ճարտարագիտության դոկտոր–պրոֆեսորներ։ Ճարտարագետները նշում են, որ հայկական եկեղեցիները կառուցվել են միջնադարյան հայկական եկեղեցաշինական ճարտարապետական կարգով, նույնիսկ Շուշիի մզկիթների ճարտարապետներն են հայեր։
Ֆիլմի ընթացքում 3D ձևաչափով վերականգնվել են Շուշիի ավերված եկեղեցիները։ Անիմացիոն պատկերների շնորհիվ վերակենդանանում են Կուսանաց վանքը, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում, երբ Շուշին գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի տիրապետության ներքո: Անիմացիայով նաև ցուցադրվում են 20-րդ դարի տարբեր ժամանակների պատերազմական գործողությունները, բախումները, որոնք տեղի են ունեցել Շուշիում։
«Շուշի. ԱՄԵՆ»–ը, որը տևում է 50 րոպե, վերջանում է կրկին Ղազանչեցոց եկեղեցու կադրով, երևում է այն երիտասարդը, որը պատերազմի օրերերին կիսավեր եկեղեցում թավջութակ էր նկագում։ Ֆիլմի վերջում հնչում է հետևյալ նախադասությունը` «Շուշին ընկավ. սա անակնկա՞լ էր, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»։
Պրեմիերային ներկա էին հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլ անձինք։
Ֆիլմաշարը շարունակվելու է, և հաջորդը լինելու է Դադիվանքի մասին, որտեղից նույնպես նախապատերազմական կադրեր կան արված։
Նշենք նաև, որ ֆիլմի գլխավոր օպերատոր Գեորգի Անդրեասյանի որդին` Ժորա Անդրեասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում` Շուշիի մատույցներում։