https://arm.sputniknews.ru/20220530/khandipenq-nakhararneri-het-kimananq-vov-vov-e-saghateljan-42596886.html
Կհանդիպենք նախարարների հետ, կիմանանք` ով ով է. Սաղաթելյան
Կհանդիպենք նախարարների հետ, կիմանանք` ով ով է. Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Այժմ ընդդիմադիր պատգամավորները բանակցում են ոստիկանների հետ, որ կարողանան մտնել նախարարությունների շենք։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T12:00+0400
2022-05-30T12:00+0400
2022-05-30T12:53+0400
իշխան սաղաթելյան
դիմադրություն շարժում
հայաստան
ընդդիմություն
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42571905_0:0:1600:901_1920x0_80_0_0_674f9034d114d162f26839ac6d289cd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այժմ ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ են։Նշենք, որ այս շենքում են գտնվում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն։Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները շենք կմտնեն, կհանդիպեն նախարարների հետ։Այժմ ընդդիմադիր պատգամավորները բանակցում են ոստիկանների հետ, որ կարողանան մտնել նախարարությունների շենք։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42571905_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f187d2e5adf9c474fb08e35a11cab92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, հայաստան, ընդդիմություն, բողոքի ակցիա, երևան
իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, հայաստան, ընդդիմություն, բողոքի ակցիա, երևան
Կհանդիպենք նախարարների հետ, կիմանանք` ով ով է. Սաղաթելյան
12:00 30.05.2022 (Թարմացված է: 12:53 30.05.2022) Այժմ ընդդիմադիր պատգամավորները բանակցում են ոստիկանների հետ, որ կարողանան մտնել նախարարությունների շենք։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այժմ ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ են։
Նշենք, որ այս շենքում են գտնվում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները շենք կմտնեն, կհանդիպեն նախարարների հետ։
«Պատգամավորները կհանդիպեն նախարարների հետ` հասկանալու, թե նրանք կո՞ղմ են մեր կողմից հրապարակված հայտարարությանը։ Պետք է իմանանք` ով ով է»,–ասաց Սաղաթելյանը։
Այժմ ընդդիմադիր պատգամավորները բանակցում են ոստիկանների հետ, որ կարողանան մտնել նախարարությունների շենք։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։