https://arm.sputniknews.ru/20220530/iraqjan-datarany-mahapatzhi-e-datapartel-baghdadum-zangvatsajin-ahabekchutjan-kazmakerpchin-42628082.html
Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել Բաղդադում զանգվածային ահաբեկչության կազմակերպչին
Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել Բաղդադում զանգվածային ահաբեկչության կազմակերպչին
Sputnik Արմենիա
Դատավճիռը կայացրել է Էր–Ռուսաֆա շրջանի կենտրոնական քրեական դատարանը։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T21:26+0400
2022-05-30T21:26+0400
2022-05-30T21:27+0400
իրաք
մահապատիժ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/340/56/3405694_0:88:3325:1958_1920x0_80_0_0_b4f790bb11245f1a86c7dad81a48a16e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել 2021 թվականի հունվարին Բաղդադի շուկայում մահապարտների մասնակցությամբ զանգվածային ահաբեկչություն կազմակերպած գրոհայինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի դատական մարմինների մամուլի ծառայությանը։Դատավճիռը կայացրել է Էր–Ռուսաֆա շրջանի կենտրոնական քրեական դատարանը։Այդ շրջանի շուկաներից մեկում իրականացված կրկնակի ահաբեկչությունը վերջին տարիներին ԻՊ–ի կազմակերպած ամենամեծ հարձակումներից մեկն էր։ Իրաքի անվտանգության ծառայությունները ահաբեկիչներին հայտնաբերել էին այն պահին, երբ նրանք գործի էին դրել պայթուցիկ սարքերը։ Ահաբեկչության զոհ էր դարձել 32 մարդ, ավելի քան հարյուրը վնասվածքներ էին ստացել։Իրաքի հյուսիսում 3 թուրք զինվորական է սպանվել
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/340/56/3405694_298:0:3027:2047_1920x0_80_0_0_9d3d698faf410a4c042051e6d7658517.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, մահապատիժ, ահաբեկչություն
իրաք, մահապատիժ, ահաբեկչություն
Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել Բաղդադում զանգվածային ահաբեկչության կազմակերպչին
21:26 30.05.2022 (Թարմացված է: 21:27 30.05.2022) Դատավճիռը կայացրել է Էր–Ռուսաֆա շրջանի կենտրոնական քրեական դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրաքյան դատարանը մահապատժի է դատապարտել 2021 թվականի հունվարին Բաղդադի շուկայում մահապարտների մասնակցությամբ զանգվածային ահաբեկչություն կազմակերպած գրոհայինին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի դատական մարմինների մամուլի ծառայությանը։
Դատավճիռը կայացրել է Էր–Ռուսաֆա շրջանի կենտրոնական քրեական դատարանը։
«Քննության ընթացքում հանցագործը խոստովանել է, որ 2012 թվականից «Իսլամական պետության» (ԻՊ–ն ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն է. խմբ.) անդամ է եղել և Բաղդադում հարձակումը ծրագրել է` երկու մահապարտի նախապատրաստելով Էլ–Բաբ աշ–Շարքի շրջանի վրա հարձակվելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Այդ շրջանի շուկաներից մեկում իրականացված կրկնակի ահաբեկչությունը վերջին տարիներին ԻՊ–ի կազմակերպած ամենամեծ հարձակումներից մեկն էր։ Իրաքի անվտանգության ծառայությունները ահաբեկիչներին հայտնաբերել էին այն պահին, երբ նրանք գործի էին դրել պայթուցիկ սարքերը։ Ահաբեկչության զոհ էր դարձել 32 մարդ, ավելի քան հարյուրը վնասվածքներ էին ստացել։