ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի-Երևան երթուղով․ հրապարակվել է գրաֆիկը
16:05 30.05.2022 (Թարմացված է: 17:05 30.05.2022)
© SputnikԿայարան․ արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Բաթումիի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական 2 անգամ, իսկ Թբիլիսիի երթուղով`5 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 14-ից կսկսի իրականացնել ամառային ուղևորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը։
Ծանուցվում է, որ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։
«Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումիի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումիից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Միջազգային երկու երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։
Ընդգծվում է, որ միջազգային երկու գնացքները ներառում են ժամանակակից հարմարավետ վագոններ, որոնք ՀԿԵ-ն ձեռք է բերել 2021 թվականին։