https://arm.sputniknews.ru/20220530/haj-brncqamartiknery-ringum-mnacin-minchev-lusadem-i-nshan-mrcavarneri-vorvoshman-dem-bvoghvoqi-42594368.html
Հայ բռնցքամարտիկները ռինգում մնացին մինչև լուսադեմ՝ ի նշան մրցավարների որոշման դեմ բողոքի
Հայ բռնցքամարտիկները ռինգում մնացին մինչև լուսադեմ՝ ի նշան մրցավարների որոշման դեմ բողոքի
Sputnik Արմենիա
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները դժգոհ են մրցավարների որոշումներից։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T10:42+0400
2022-05-30T10:42+0400
2022-05-30T11:20+0400
բռնցքամարտ
եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42352032_0:165:1600:1065_1920x0_80_0_0_df526349ccfc22bb4e3ee99187762a3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև գիշերվա ժամը 4-ը` բողոքելով մրցավարների որոշման դեմ։Մարզիկների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում են մնացել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներն ու մրցաշարի կազմակերպիչները։Միաժամանակ, մրցավարների որոշումներից իրենց դժգոհությունն են հայտնել նաև Ուկրաինայի պատվիրակության անդամները։Բոյկոտի արդյունքում մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի բռնցքամարտիկների մենամարտերի տեսանյութերը։Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչՆշենք, որ մայիսի 29-ին կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ, որին մրցավարները հաղթանակ են շնորհել։ Առաջին ռաունդից հետո մրցավարները նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին, երկրորդ և երրորդ ռաունդներում` իսպանացուն (1:4, 0:5):Մանասյանն ու Հայաստանի հավաքականը, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, հրաժարվել էին լքել ռինգը՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։Ռինգ էր մտել նաև ուկրաինական պատվիրակությունը՝ դժգոհ ուկրաինացի բռնցքամարտիկ Յուրի Զախարաևի և բրիտանացի Մոհամեդ Հարիս Աքբարի մենամարտի վերաբերյալ մրցավարների որոշումներից։Ֆեդերացիայի աղբյուրները Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկված մենամարտերի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։Այսօր ժամը 17:00-ին պետք է սկսվեն եզրափակիչ մենամարտերը, իսկ մինչ այդ, մրցավարները ստիպված կլինեն որոշել եզրափակիչի մասնակիցներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42352032_131:0:1551:1065_1920x0_80_0_0_6e5a5cb8e27b1a897be74a04352c6d26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն , հայաստան
բռնցքամարտ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն , հայաստան
Հայ բռնցքամարտիկները ռինգում մնացին մինչև լուսադեմ՝ ի նշան մրցավարների որոշման դեմ բողոքի
10:42 30.05.2022 (Թարմացված է: 11:20 30.05.2022) Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները դժգոհ են մրցավարների որոշումներից։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև գիշերվա ժամը 4-ը` բողոքելով մրցավարների որոշման դեմ։
Մարզիկների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում են մնացել նաև
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներն ու մրցաշարի կազմակերպիչները։
Միաժամանակ, մրցավարների որոշումներից իրենց դժգոհությունն են հայտնել նաև Ուկրաինայի պատվիրակության անդամները։
Բոյկոտի արդյունքում մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի բռնցքամարտիկների մենամարտերի տեսանյութերը։
Նշենք, որ մայիսի 29-ին կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ, որին մրցավարները հաղթանակ են շնորհել։ Առաջին ռաունդից հետո մրցավարները նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին, երկրորդ և երրորդ ռաունդներում` իսպանացուն (1:4, 0:5):
Մանասյանն ու Հայաստանի հավաքականը, դժգոհ լինելով մրցավարների որոշումից,
հրաժարվել էին լքել ռինգը՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։
Ռինգ էր մտել նաև ուկրաինական պատվիրակությունը՝ դժգոհ ուկրաինացի բռնցքամարտիկ Յուրի Զախարաևի և բրիտանացի Մոհամեդ Հարիս Աքբարի մենամարտի վերաբերյալ մրցավարների որոշումներից։
Ֆեդերացիայի աղբյուրները Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկված մենամարտերի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
Այսօր ժամը 17:00-ին պետք է սկսվեն եզրափակիչ մենամարտերը, իսկ մինչ այդ, մրցավարները ստիպված կլինեն որոշել եզրափակիչի մասնակիցներին։