https://arm.sputniknews.ru/20220530/gvodvojin-spaselis-rusakan-navty-khvoracnum-e-taradzajnutjunnery-evrvopajum-42621117.html
Գոդոյին սպասելիս. ռուսական նավթը խորացնում է տարաձայնությունները Եվրոպայում
Գոդոյին սպասելիս. ռուսական նավթը խորացնում է տարաձայնությունները Եվրոպայում
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Այն բանից հետո, երբ Եվրամիությունը շատ արագ որոշեց հրաժարվել ռուսաստանյան ածխից, ոմանց թվում էր, թե ընդամենը մի երկու օր կպահանջվի նաև... 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T23:27+0400
2022-05-30T23:27+0400
2022-05-30T23:27+0400
5 րոպե դուլյանի հետ
եվրամիություն
ռուսաստան
ուկրաինա
ածուխ
գազ
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42494183_0:0:3187:1793_1920x0_80_0_0_88e44e71281d67e5c6a38b79352c599a.jpg
Գոդոյին սպասելիս. ռուսաստանյան նավթը խորացնում է տարաձայնությունները Եվրոպայում
Sputnik Արմենիա
Գոդոյին սպասելիս. ռուսաստանյան նավթը խորացնում է տարաձայնությունները Եվրոպայում
Եկեք անկեղծ լինենք։ Այն բանից հետո, երբ Եվրամիությունը շատ արագ որոշեց հրաժարվել ռուսաստանյան ածխից, ոմանց թվում էր, թե ընդամենը մի երկու օր կպահանջվի նաև Ռուսաստանից արտահանվող նավթի վերաբերյալ նույնպիսի որոշում կայացնելու համար։ Սակայն անցան օրեր, հետո շաբաթներ, և այսօր էլ, երբ եվրոպացի առաջնորդները հավաքվել են ընդունելու Մոսկվայի դեմ պատժամիջոցների արդեն 6-րդ փաթեթը, նավթի հարցը շարունակում է օդում կախված մնալ, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին հսկայական եկամուտներ ստանալ, որովհետև նավթի գինն աճում ու աճում է։Մասնագետները կանխատեսում են՝ եթե այդպես շարունակվի, այդ եկամուտներն այս տարի կկազմեն 320 միլիարդ դոլար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն օր գրեթե մեկ միլիարդ դոլար։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ միլիարդներն անվանում է «արյունոտ փողեր»՝ անընդհատ հիշեցնելով Եվրամիությանը, որ այդ գումարները Ռուսաստանն օգտագործում է իր հատուկ գործողությունը ֆինանսավորելու նպատակով։«Լավ, էդ ինչպե՞ս է մի երկիր կարողանում իր կամքը թելադրել ողջ Եվրամիությանը»,- զայրացած հարց է տալիս Ուկրաինայի առաջնորդը։ Երևի հասկանում եք, որ խոսքը Հունգարիայի մասին է, որի ղեկավար Վիկտոր Օրբանը համառորեն չի ցանկանում հրաժարվել ռուսաստանյան նավթից և նույնիսկ պնդում է, որ դա, մեջբերեմ, ատոմային ռումբի պայթյունի նման մի բան է լինելու իր երկրի տնտեսության համար։ Չնայած նաև կարծիք կա, որ Օրբանը պարզապես հնարավորինս մեծ գումար է ցանկանում պոկել Բրյուսելից։ Շատերը դա համեմատում են Թուրքիայի կեցվածքի հետ, որը շարունակում է դեմ արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ «Էս ի՜նչ նման են Օրբանն ու Էրդողանը, կարծես երկվորյակներ լինեն»,–, հեգնում են քաղաքագետները։Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել։ Որովհետև թե′ Եվրամիությունը, թե′ ՆԱՏՕ-ն ղեկավարվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն` որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան դեմ է արտահայտվել գոնե մեկ պետություն։Իհարկե, չափազանցություն կլիներ պնդելը, թե Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում պառակտել են Եվրամիությունը, բայց փաստ է, որ տարաձայնությունները խորանում են։ Տեսե՛ք։ Հյուսիսային երկրները՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, պլյուս՝ Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիան, շատ ագրեսիվ են տրամադրված և հորդորում են Ուկրաինային գնալ մինչև վերջ՝ մինչև հաղթանակ։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե ինչ են հասկանում «հաղթանակ» ասելով, բայց բոլոր դեպքերում նրանց դիրքորոշումը շատ կոշտ է։ Դրան հակառակ, Եվրոպայի արևմուտքում գտնվող պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, որդեգրել են բավական հավասարակշռված դիրքորոշում՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Կարելի է ակնկալել, որ եթե իրադրությունը պարզապես վերադառնա նախապատերազմական վիճակին, այսինքն` լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև փետրվարի 24-ը, դա էլ կբավարարի Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնորդներին։Լեհաստանն առանձին խոսակցության թեմա է։ Վերլուծաբանների կարծիքով` Վարշավան, օգտվելով հարմար առիթից, մտադիր է կտրուկ ավելացնել իր ազդեցությունը Ուկրաինայում։ Անցած շաբաթ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ մտադիր է օրենսդրորեն ընդլայնել Լեհաստանի քաղաքացիների իրավունքներն ու հնարավորությունները։ Մեկնաբանները հեռուն գնացող ենթադրություններ են անում, թե չի բացառվում, որ Լեհաստանի քաղաքացիներին թույլ տրվի պաշտոններ զբաղեցնել և աշխատել Ուկրաինայի իշխանական մարմիններում և նույնիսկ դառնալ Սահմանադրական դատարանի անդամ։ «Այսինքն,–պնդում են որոշ քաղաքագետներ,- Ուկրաինայի ղեկավարները փաստորեն պատրաստ են իրենց երկիրը կառավարման հանձնել Լեհաստանին»։ Բայց սա առայժմ զուտ ենթադրություն է։Իսկ այսօր և վաղը Եվրամիության գագաթնաժողովը կրկին կփորձի միասնական քաղաքականություն մշակել՝ ինչպե՞ս վերջապես ազատվել ռուսաստանյան նավթից։ Մինչև հիմա Եվրամիությունը չի կարողացել որևէ առաջընթացի հասնել այս հարցում, ինչն առիթ է տվել միության ներկայացուցիչներից մեկին մեջբերում անելու Սեմյուել Բեքետի «Գոդոյին սպասելիս» պիեսից. «Ոչինչ չի կատարվում, ոչ ոք ո՛չ գալիս է, ո՛չ էլ գնում՝ ահավոր է»։
https://arm.sputniknews.ru/20220523/em-vorvosh-erkrneri-shat-zhamanak-e-petq-rusakan-navtic-hrazharvelu-hamar-42352579.html
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42494183_220:0:2951:2048_1920x0_80_0_0_bcdf0d51f00b4a33bb59b2eb222edb80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, եվրամիություն, ռուսաստան, ուկրաինա, ածուխ, գազ, նավթ
5 րոպե դուլյանի հետ, եվրամիություն, ռուսաստան, ուկրաինա, ածուխ, գազ, նավթ
Եկեք անկեղծ լինենք։ Այն բանից հետո, երբ Եվրամիությունը շատ արագ որոշեց հրաժարվել ռուսաստանյան ածխից, ոմանց թվում էր, թե ընդամենը մի երկու օր կպահանջվի նաև Ռուսաստանից արտահանվող նավթի վերաբերյալ նույնպիսի որոշում կայացնելու համար։ Սակայն անցան օրեր, հետո շաբաթներ, և այսօր էլ, երբ եվրոպացի առաջնորդները հավաքվել են ընդունելու Մոսկվայի դեմ պատժամիջոցների արդեն 6-րդ փաթեթը, նավթի հարցը շարունակում է օդում կախված մնալ, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին հսկայական եկամուտներ ստանալ, որովհետև նավթի գինն աճում ու աճում է։
Մասնագետները կանխատեսում են՝ եթե այդպես շարունակվի, այդ եկամուտներն այս տարի կկազմեն 320 միլիարդ դոլար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն օր գրեթե մեկ միլիարդ դոլար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ միլիարդներն անվանում է «արյունոտ փողեր»՝ անընդհատ հիշեցնելով Եվրամիությանը, որ այդ գումարները Ռուսաստանն օգտագործում է իր հատուկ գործողությունը ֆինանսավորելու նպատակով։
«Լավ, էդ ինչպե՞ս է մի երկիր կարողանում իր կամքը թելադրել ողջ Եվրամիությանը»,- զայրացած հարց է տալիս Ուկրաինայի առաջնորդը։ Երևի հասկանում եք, որ խոսքը Հունգարիայի մասին է, որի ղեկավար Վիկտոր Օրբանը համառորեն չի ցանկանում հրաժարվել ռուսաստանյան նավթից և նույնիսկ պնդում է, որ դա, մեջբերեմ, ատոմային ռումբի պայթյունի նման մի բան է լինելու իր երկրի տնտեսության համար։ Չնայած նաև կարծիք կա, որ Օրբանը պարզապես հնարավորինս մեծ գումար է ցանկանում պոկել Բրյուսելից։ Շատերը դա համեմատում են Թուրքիայի կեցվածքի հետ, որը շարունակում է դեմ արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ «Էս ի՜նչ նման են Օրբանն ու Էրդողանը, կարծես երկվորյակներ լինեն»,–, հեգնում են քաղաքագետները։
Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել։ Որովհետև թե′ Եվրամիությունը, թե′ ՆԱՏՕ-ն ղեկավարվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն` որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան դեմ է արտահայտվել գոնե մեկ պետություն։
Եվ բոլորովին պատահական չէ, որ այժմ մասնագետներն ավելի ու ավելի հաճախ են հիշում Միացյալ Նահանգների պատմությունը։ Չէ՞ որ ամենասկզբում այդ նորակազմ պետությունն ընդգրկում էր ընդամենը 13 նախկին գաղութ, որոնցից յուրաքանչյուրն՝ անկախ չափսից ու բնակչության քանակից, վետոյի իրավունք ուներ. այսինքն` Եվրամիության նման մի կառույց էր։ Ու երբ 13 նահանգներից մեկը կտրականապես չհամաձայնեց մնացածի որոշման հետ, նորանկախ պետությունը պարզապես քանդվեց ու հետո վերականգնվեց արդեն բոլորովին այլ՝ դաշնային սկզբունքով։ Արդյոք նույնը Եվրամիությանը չի՞ սպասում։
Իհարկե, չափազանցություն կլիներ պնդելը, թե Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում պառակտել են Եվրամիությունը, բայց փաստ է, որ տարաձայնությունները խորանում են։ Տեսե՛ք։ Հյուսիսային երկրները՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, պլյուս՝ Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիան, շատ ագրեսիվ են տրամադրված և հորդորում են Ուկրաինային գնալ մինչև վերջ՝ մինչև հաղթանակ։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե ինչ են հասկանում «հաղթանակ» ասելով, բայց բոլոր դեպքերում նրանց դիրքորոշումը շատ կոշտ է։ Դրան հակառակ, Եվրոպայի արևմուտքում գտնվող պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, որդեգրել են բավական հավասարակշռված դիրքորոշում՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Կարելի է ակնկալել, որ եթե իրադրությունը պարզապես վերադառնա նախապատերազմական վիճակին, այսինքն` լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև փետրվարի 24-ը, դա էլ կբավարարի Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնորդներին։
Լեհաստանն առանձին խոսակցության թեմա է։ Վերլուծաբանների կարծիքով` Վարշավան, օգտվելով հարմար առիթից, մտադիր է կտրուկ ավելացնել իր ազդեցությունը Ուկրաինայում։ Անցած շաբաթ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ մտադիր է օրենսդրորեն ընդլայնել Լեհաստանի քաղաքացիների իրավունքներն ու հնարավորությունները։ Մեկնաբանները հեռուն գնացող ենթադրություններ են անում, թե չի բացառվում, որ Լեհաստանի քաղաքացիներին թույլ տրվի պաշտոններ զբաղեցնել և աշխատել Ուկրաինայի իշխանական մարմիններում և նույնիսկ դառնալ Սահմանադրական դատարանի անդամ։ «Այսինքն,–պնդում են որոշ քաղաքագետներ,- Ուկրաինայի ղեկավարները փաստորեն պատրաստ են իրենց երկիրը կառավարման հանձնել Լեհաստանին»։ Բայց սա առայժմ զուտ ենթադրություն է։
Իսկ այսօր և վաղը Եվրամիության գագաթնաժողովը կրկին կփորձի միասնական քաղաքականություն մշակել՝ ինչպե՞ս վերջապես ազատվել ռուսաստանյան նավթից։ Մինչև հիմա Եվրամիությունը չի կարողացել որևէ առաջընթացի հասնել այս հարցում, ինչն առիթ է տվել միության ներկայացուցիչներից մեկին մեջբերում անելու Սեմյուել Բեքետի «Գոդոյին սպասելիս» պիեսից. «Ոչինչ չի կատարվում, ոչ ոք ո՛չ գալիս է, ո՛չ էլ գնում՝ ահավոր է»։