https://arm.sputniknews.ru/20220530/dimadrutjunn-ajl-dzevachapvov-e-hanrahavaq-anckacnelu-42612773.html
«Դիմադրությունն» այլ ձևաչափով է հանրահավաք անցկացնելու
«Դիմադրությունն» այլ ձևաչափով է հանրահավաք անցկացնելու
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները կրկին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T16:04+0400
2022-05-30T16:04+0400
2022-05-30T16:13+0400
հայաստան
դիմադրություն շարժում
բողոքի ակցիա
հանրահավաք
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42573288_0:83:1600:983_1920x0_80_0_0_32611b99e2029b76361679ecec99d3a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան կրկին հանրահավաք է անցկացնելու Ֆրանսիայի հրապարակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։«Հավաքվելու ենք ժամը 19։30-ին, այն մի քիչ այլ ֆորմատով է լինելու։ Աշխատանքային զրույց ենք ունենալու մեր քաղաքացիների հետ, որովհետև անմիջական շփումը հաճախ շատ կարևոր է։ Կխոսենք մեր արած աշխատանքների մասին, կամփոփենք դրանք ու կհայտնենք վաղվա անելիքների մասին»,– նշեց Սաղաթելյանը։Նա ընդգծեց, որ վաղը երեկոյան և՛ հանրահավաք կլինի, և՛ երթ։Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև, կան բերման ենթարկվածներ. լուսանկարներՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42573288_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4c633bcf1d294431ef1b0454fcbcf69a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, հանրահավաք, իշխան սաղաթելյան
հայաստան, դիմադրություն շարժում, բողոքի ակցիա, հանրահավաք, իշխան սաղաթելյան
«Դիմադրությունն» այլ ձևաչափով է հանրահավաք անցկացնելու
16:04 30.05.2022 (Թարմացված է: 16:13 30.05.2022) Ընդդիմադիրները կրկին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան կրկին հանրահավաք է անցկացնելու Ֆրանսիայի հրապարակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Հավաքվելու ենք ժամը 19։30-ին, այն մի քիչ այլ ֆորմատով է լինելու։ Աշխատանքային զրույց ենք ունենալու մեր քաղաքացիների հետ, որովհետև անմիջական շփումը հաճախ շատ կարևոր է։ Կխոսենք մեր արած աշխատանքների մասին, կամփոփենք դրանք ու կհայտնենք վաղվա անելիքների մասին»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ վաղը երեկոյան և՛ հանրահավաք կլինի, և՛ երթ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։