https://arm.sputniknews.ru/20220530/chalabjani-kalanavorman-voroshman-dem-bervats-veraqnnich-boghoqi-qnnutjan-nisty-hetadzgvel-e-42627209.html
Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության նիստը հետաձգվել է
Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության նիստը հետաձգվել է
Sputnik Արմենիա
Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդում և քաղաքական պատվեր։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T20:41+0400
2022-05-30T20:41+0400
2022-05-31T16:17+0400
ավետիք չալաբյան
դատ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436238_0:36:1600:937_1920x0_80_0_0_3b5567ae485d91298a0d3901a9f4f4d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտնել է` վերջինիս կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է։ Նշվում է, որ որոշումը պայմանավորված է աշխատանքային օրվա ավարտով։Նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 13:30-ին, Վերաքննիչ քրեական դատարանում։«Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին»,- նշված է պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում։Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում, քանի որ հրապարակված ձայնագրությունը համարում են ակնհայտ մոնտաժված և վստահեցնում են` հրապարակումից 3 օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չի միջամտել քննությանը, չի թաքնվել, սակայն դա անտեսվել է և, այնուամենայնիվ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև Չալաբյանի գործընկերներն ու համախոհներն են հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։Նրա խափանման միջոցը փոխելու կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436238_13:0:1437:1068_1920x0_80_0_0_1e3fc2a7253c9e7d4c955b4647719e7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատ, կալանք
ավետիք չալաբյան, դատ, կալանք
Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության նիստը հետաձգվել է
20:41 30.05.2022 (Թարմացված է: 16:17 31.05.2022) Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդում և քաղաքական պատվեր։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտնել է` վերջինիս կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է։ Նշվում է, որ որոշումը պայմանավորված է աշխատանքային օրվա ավարտով։
Նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 13:30-ին, Վերաքննիչ քրեական դատարանում։
«Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին»,- նշված է պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում։
Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում, քանի որ հրապարակված ձայնագրությունը համարում են ակնհայտ մոնտաժված և վստահեցնում են` հրապարակումից 3 օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չի միջամտել քննությանը, չի թաքնվել, սակայն դա անտեսվել է և, այնուամենայնիվ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ, նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար
երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև Չալաբյանի գործընկերներն ու համախոհներն են հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Նրա խափանման միջոցը փոխելու
կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։