00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն. Սաղաթելյանն ասաց` նախարարություններ են գնալու

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, թե առաջիկա օրերին որն է լինելու ընդդիմության անելիքը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից սկսեցին իրենց քայլերթը։ Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այսօրվանից այցելելու են պետական գիտական, կրթական տարբեր հաստատություններ` ներկայացնելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին իրենց հայտարարության տեքստը։

«Բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ հայտարարության մասին։ Այսօր կայցելենք տարբեր նախարարություններ և գերատեսչություններ ու կիմանանք` ով ով է, ինչ դիրքրոշում ունի։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական գործիչների համար, որպեսզի տարանջատվեն Նիկոլ Փաշինյանից»,-ասաց Սաղաթելյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական դաշտում չեզոք կողմերի առկայությունը տրամաբանական չէ։ «Իշխանության քաղաքականությունն Արցախի հարցով բավական կոնկրետ է եղել` հնչել են հայտարարություններ, որոնց վերաբերյալ քաղաքական գործիչներն ու մյուսները պետք է իրենց հստակ կարծիքը հայտնեն` կողմ են, թե ոչ»,- ասաց Աբրահամյանը։
Հավելենք, որ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0