https://arm.sputniknews.ru/20220530/arcakhi-zbvosashrjutjuny-paterazmic-hetvo-vorvonq-en-nvor-ughghutjunnern-u-dzevachapery-42616326.html
Արցախի զբոսաշրջությունը պատերազմից հետո. որո՞նք են նոր ուղղություններն ու ձևաչափերը
Արցախի զբոսաշրջությունը պատերազմից հետո. որո՞նք են նոր ուղղություններն ու ձևաչափերը
Sputnik Արմենիա
Արցախի ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտի այժմյան հիմնական... 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T22:51+0400
2022-05-30T22:51+0400
2022-05-30T22:58+0400
ռադիո
պոդկաստ
արցախ
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42616668_133:0:1415:721_1920x0_80_0_0_a40b3cbba3435d8fe3676567fd188b30.jpg
Արցախում պատերազմից հետո զբոսաշրջության շեշտը դնում են գյուղերով քայլարշավների վրա
Sputnik Արմենիա
Արցախում պատերազմից հետո զբոսաշրջության շեշտը դնում են գյուղերով քայլարշավների վրա
Պատերազմից հետո Արցախում զբոսաշրջիկների համար կազմվել է անվտանգ վայրերի հատուկ ցանկ, իսկ հիմնական շեշտը դրվել է գյուղերով քայլարշավների վրա։ Sputnik Արմենիայի եթերում Արցախում պատերազմից հետոյի զբոսաշրջության մասին խոսել է Արցախի ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը։Անվտանգ վայրերի ցանկն, Առաքելյանի խոսքով, ստեղծվել է Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, ու հիմա տարբեր միջոցներով, այդ թվում՝ հեռուստատեսության, սոցիալական մեդիայի, համացանցի և այլն, գովազդվում են այդ ուղղությունները։Առաքելյանը թվարկեց նաև այդ ուղղություններից մի քանիսը։ Դրանցից են՝ հյուսիսում Վանք գյուղը՝ Գանձասարի վանքով, «Դարպասներ» կոչվող պալատ-ամրոցով, որը Հասան-Ջալալյանների իշխանների տոհմական ապարանքն է, Ծմակահող գյուղը, Քոլատակը, Ծաղկաշատ գյուղը՝ Նիկոլ Դումանի ազգագրական թաղամասով, Արծվաշենը՝ իր հայտնի «աստղիկներով» և այլն։ Հարավում էլ զբոսաշրջային ուղղություններից են Ամարասի վանքը, Տնջրի ծառը, Բովուրխանի վանքը։«Սրանք բոլորն անվտանգ վայրեր են, մարդիկ այդտեղ ապրում են, որևէ խնդիր չկա»,- շեշտեց Առաքելյանը։Անդրադառնալով զբոսաշրջիկների թվին ու աշխարհագրությանը` Առաքելյանը նշեց, որ պատերազմից հետո Արցախի օտարերկրյա այցելուները հիմնականում հայկական ծագում ունեցողներն են՝ սփյուռքահայերը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիները։ Իսկ մինչ պատերազմն Արցախ այցելում էին նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի քաղաքացիներ։Այնուամենայնիվ, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը ճնշող ազդեցություն են ունեցել Արցախի զբոսաշրջության վիճակագրության վրա։ Համեմատության համար Առաքելյանը հայտնեց, որ 2019թ.-ի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել էր 41 963-ի, իսկ 2021-ին ընդամենը 4391-ն են եղել, որոնց գերակշիռ մասը ՌԴ քաղաքացիներն են։Չնայած իրավիճակին, հիմա զբոսաշրջիկների թիվը գնալով նաև ավելանում է։ Այս տարվա հունվարից ապրիլ ամիսներին Արցախ է այցելել արդեն 1325 օտարերկրյա քաղաքացի, իսկ մայիսին, Առաքելյանի տվյալներով, տեսանելիորեն ավելի շատ են։ Նշված թվերում ՀՀ քաղաքացիներ չկան, դրանք միայն օտարերկրյա զբոսաշրջիկներն են։Առաքելյանն ընդգծեց՝ ամեն ինչ անում են, որ մարդկանց այդ կարծրատիպերը, թե Արցախում պատերազմից հետո անվտանգ չէ, կոտրեն։ Հիմնական խոչընդոտներից մեկը մուտքի արտոնագրերի հարցն է, բայց այս դեպքում էլ ՀՀ քաղաքացիներն ընդհանրապես խնդիր չունեն, սովորական գնում-գալիս են։Հավելենք, որ «Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի կարծիքով` զբոսաշրջային ընկերությունները նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետաքրքրություն են ցուցաբերում Արցախի նկատմամբ, ցանկանում են իրենց զբոսաշրջիկներին ուղարկել դեպի Արցախ, ուստի, տուրերն ուժի մեջ են։Արցախյան զարգացումներ. ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ նույն կախարդական շրջանից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42616668_293:0:1254:721_1920x0_80_0_0_bbd20c4809894b64fcfef1175f7cb0e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, արցախ, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, аудио
պոդկաստ, արցախ, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, аудио
Արցախի զբոսաշրջությունը պատերազմից հետո. որո՞նք են նոր ուղղություններն ու ձևաչափերը
22:51 30.05.2022 (Թարմացված է: 22:58 30.05.2022) Արցախի ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտի այժմյան հիմնական ուղղություններն ու առկա դժվարությունները։
Պատերազմից հետո Արցախում զբոսաշրջիկների համար կազմվել է անվտանգ վայրերի հատուկ ցանկ, իսկ հիմնական շեշտը դրվել է գյուղերով քայլարշավների վրա։
Sputnik Արմենիայի եթերում Արցախում պատերազմից հետոյի զբոսաշրջության մասին խոսել է Արցախի ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը։
«Տարածքների կորստի հետ կորցրել ենք նաև արդեն կայացած զբոսաշրջային վայրերն՝ իրենց ենթակառուցվածքով, ճանապարհներով, դրա համար այս պահին ցանկացած մեքենային հասանելի շատ տեղեր չկան։ Այդ պատճառով ավելի ուշադրություն ենք դարձնելու գյուղական քայլարշավներին»,- ասաց Առաքելյանը։
Անվտանգ վայրերի ցանկն, Առաքելյանի խոսքով, ստեղծվել է Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, ու հիմա տարբեր միջոցներով, այդ թվում՝ հեռուստատեսության, սոցիալական մեդիայի, համացանցի և այլն, գովազդվում են այդ ուղղությունները։
Առաքելյանը թվարկեց նաև այդ ուղղություններից մի քանիսը։ Դրանցից են՝ հյուսիսում Վանք գյուղը՝ Գանձասարի վանքով, «Դարպասներ» կոչվող պալատ-ամրոցով, որը Հասան-Ջալալյանների իշխանների տոհմական ապարանքն է, Ծմակահող գյուղը, Քոլատակը, Ծաղկաշատ գյուղը՝ Նիկոլ Դումանի ազգագրական թաղամասով, Արծվաշենը՝ իր հայտնի «աստղիկներով» և այլն։ Հարավում էլ զբոսաշրջային ուղղություններից են Ամարասի վանքը, Տնջրի ծառը, Բովուրխանի վանքը։
«Սրանք բոլորն անվտանգ վայրեր են, մարդիկ այդտեղ ապրում են, որևէ խնդիր չկա»,- շեշտեց Առաքելյանը։
Անդրադառնալով զբոսաշրջիկների թվին ու աշխարհագրությանը` Առաքելյանը նշեց, որ պատերազմից հետո Արցախի օտարերկրյա այցելուները հիմնականում հայկական ծագում ունեցողներն են՝ սփյուռքահայերը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիները։ Իսկ մինչ պատերազմն Արցախ այցելում էին նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի քաղաքացիներ։
Այնուամենայնիվ, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը ճնշող ազդեցություն են ունեցել Արցախի զբոսաշրջության վիճակագրության վրա։ Համեմատության համար Առաքելյանը հայտնեց, որ 2019թ.-ի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել էր 41 963-ի, իսկ 2021-ին ընդամենը 4391-ն են եղել, որոնց գերակշիռ մասը ՌԴ քաղաքացիներն են։
«Քանի որ մուտքի արտոնագրի հետ բարդություններ կան, հիմա մեր աշխատանքները հիմնականում ուղղված են դեպի հայկական շուկա, այսինքն՝ փորձում ենք ՀՀ քաղաքացիներին գրավել»,- նշեց Առաքելյանը։
Չնայած իրավիճակին, հիմա զբոսաշրջիկների թիվը գնալով նաև ավելանում է։ Այս տարվա հունվարից ապրիլ ամիսներին Արցախ է այցելել արդեն 1325 օտարերկրյա քաղաքացի, իսկ մայիսին, Առաքելյանի տվյալներով, տեսանելիորեն ավելի շատ են։ Նշված թվերում ՀՀ քաղաքացիներ չկան, դրանք միայն օտարերկրյա զբոսաշրջիկներն են։
Առաքելյանն ընդգծեց՝ ամեն ինչ անում են, որ մարդկանց այդ կարծրատիպերը, թե Արցախում պատերազմից հետո անվտանգ չէ, կոտրեն։ Հիմնական խոչընդոտներից մեկը մուտքի արտոնագրերի հարցն է, բայց այս դեպքում էլ ՀՀ քաղաքացիներն ընդհանրապես խնդիր չունեն, սովորական գնում-գալիս են։
Հավելենք, որ «Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի կարծիքով` զբոսաշրջային ընկերությունները նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետաքրքրություն են ցուցաբերում Արցախի նկատմամբ, ցանկանում են իրենց զբոսաշրջիկներին ուղարկել դեպի Արցախ, ուստի, տուրերն ուժի մեջ են։